Էջ:Vahan Terian, Collection works, vol. 1.djvu/335

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Առաջին անգամ տպագրվել է «Գարուն»-ի 1-ին գրքում (էջ 189) առանց վերնագրի, «Ոսկե հեքիաթ» գրքից» խորագրի տակ։

«Գարուն»֊ում.

6 Ցուրտ հայելու մեջ սուզվեցին նոքա.

6 Գարնան երեկո (էջ 157)

Առաջին անգամ տպագրվել է «Լրաբեր», 1908, N 22 (21 սեպտեմբերի) «Գիշեր» վերնագրով։ Այնքան շատ են տեքստային տարբերությունները, որ բերում ենք «Լրաբեր»-ում տպագրվածը լրիվ.

Անհուն երկնքի կապույտ դաշտերում
Մի տխուր թռչուն իր քնքույշ — բարակ
Թևերն է փռում —
Եվ մեկը — անտես — շարժումով արագ
Արծաթ է մաղում, ալմաս է ցրում
Թովիչ խավարում...
Հնչում են իմ մեջ անբարբառ երգեր
Դողում են շուրջըս անխոս — դյութական.
ինչ որ նուրբ ձեռքեր
Ինձ են որոնում տենչով կուսական
Եվ սիրո համար էլ չկան խոսքեր,
էլ չըկան խոսքեր...

9 «Չըգիտեմ՝ այս տխուր աշխարհում» (էջ 160)

Առաջին անգամ տպագրվել է «Հացի կտոր զեյթունցուն» ժողովածուում (էջ 122) «Ոսկե հեքիաթ» գրքից» խորագրի տակ։

8 Որ չասիր և անցար։

9 Մեն-մենակ ես սիրում եմ նստել

10 «Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին» (էջ 161)

Առաջին անգամ տպագրվել է «Հորիզոն», 1910, N 289 (26 դեկտեմբերի) «Ոսկի հեքիաթ» գրքից» խորագրի տակ։

9 Հեռավոր երկրի պես դյութական է հոգիդ

10 Քնքուշ են խոսքերդ, ժպիտներդ աղջկա,

12 Հըմայուն, որպես այն, որ չը կա՛, որ չը կա՛...

11 «Ես չեմ հիշում՝ ե՞րթ և ո՞ւր» (էջ 162)

Ինքնագրում կա նաև 9-րդ տող՝ Սակայն սիրտս հավատա... Երևի Տերյանը ցանկացել է շարունակել, բայց հետո, զգալով, որ բանաստեղծությունը ավարտված է, հրաժարվել է այդ մտքից և 9֊րդ տողն էլ ջնջել է։