Էջ:Vahan Terian, Collection works, vol. 3.djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կա։ Եթե այդ յոթանասուն միլիոնը հավասար բաժանելու լինենք երեսուն հազար հողատիրոջ վրա, ամեն մի հողատիրոջը երկու հազար դեսյատինից ավել կընկնի։ Իսկ գյուղացիք Ռուսաստանում մոտ տասը միլիոն տուն են և իրանց ձեռքում ունին նույնպես յոթանասուն միլիոն դեսյատին հող. եթե գյուղացիների ունեցած հողն էլ հավասար բաժանելու լինինք, ամեն մի տանը յոթը դեսյատին կընկնի։ Այսինքն մեկ երկու հազար դեսյատինից ավելի հող ունի, իսկ մյուսը՝ տնով յոթը դեսյատին։ Եվ չնայած այդ աշկարա, բացարձակ անարդարության, երբ որ մենք, բոլշևիկ-կոմունիստներս ասում ենք, որ գյուղացիք իսկույն պիտի խլեն հողատեր-աղաներից հողը, կան մարդիկ, որ ասում են — ի՞նչպես մի՞թե կարելի է զավթել հողատերերի հողը, չէ՞ որ դա կամայականություն, անիրավություն կլինի և զոռբայություն։ Ոչ, ասում ենք մենք, զոռբայությունը դա չի լինի, այլ զորբայությունն այն է, երբ հողատեր-աղաները, որ թվով գյուղացիներից հազար անգամ քիչ են և, չնայած դրան, զոռբայությունով տիրել են բոլոր հողերին ու քեֆ են քաշում, իսկ գյուղացիք իրանց մի կտոր հողը փորփրելով ու շան չարչարանք քաշելով մի փոր հացի տեր չեն դառնում։ Մինիստրներն ասում էին՝ «թող գյուղացիք համաձայնության գան հողատեր-աղաների հետ, մի բան վճարեն ու յոլա գնան և ոչ թե խլեն, զավթեն հողը»։

Բայց դա, պատասխանում է Լենինը, արդար բան չի լինի, որ գյուղացիք նորից փող Վճարեն հողատեր-աղաներին, որոնք դարերով, սերնդե սերունդ օգտվել են իրանց բռնությամբ զավթած հողից և, բացի այդ, եթե մի րոպե թույլ տանք, որ բոլոր հողատերերը համաձայն են որոշ վճարով իրանց հողը գյուղացոց տալ, այն ժամանակ էլ չէ՞ որ հողատեր-աղան ավելի շուտ ունևոր հարուստ գյուղացուն կտա իր հողը, որովհետև հարուստ գյուղացին նրան ավելի շատ փող կարող է տալ և հողատերն էլ ավելի շուտ հարուստ գյուղացուն կհավատա, քան թե չունևոր, աղքատ, մշակ-գյուղացուն։ Եվ այդ դեպքում աղքատ, չունևոր գյուղացին զրկված կմնա։ Ոչ, դա չունևոր գյուղացիներին ձեռնտու չէ։ Բայց հողատերը, իրեն որ մնա, կարող է փողով էլ չտալ իր հողը, կարող է իսկի համաձայնության չգա՝ եթե բանը յոլա գնալուն կամ համաձայնության գալուն հասնի։ Ոչ, դա գյուղացիներին ձեռքն չէ։ Դրա համար կոմունիստներն ասում են, որ գյուղացիք