Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/209

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համար, իհարկե, այդպիսի գումար չի հատկացրած, և նա պիտի թանկ չլինի, որովհետև Գորկին ուզում է, որ նա մատչելի լինի լայն խավերին։ Բայց կլինի երկու ժողովածու՝ մեկը տաճկահայ, մյուսը ռուսահայ գրականության նվիրված (այդպես է ծրագրված), բայց առայժմ կլինի ռուսահայ գրականությունը։ Այս ամենը շատ լավ, բայց շարունակ մտածում եմ՝ որպիսի՜ ծաղր, մենք հայ- գրողներ լինելով զբաղված ենք ռուս գրականության «հարստացմամբ», մինչդեռ մերը մեռնում է (մի կարգին ամսագիր չկարողացանք ունենալ, որ հայ գրականությունը տեղ ունենար), այն ինչ այժմ չենք խնայում հազարներ մեզ օտարներին ծանոթացնելու: Ի՞նչ ունենք, ի՞նչ ենք արել, որ ինչ ցույց տանք։ Իհարկե ես շատ լավ եմ ըմբռնում այս ժողովածուների նպատակը և սրտանց համակրում եմ նրանց իդեային, բայց ցավալի է, որ մերի համար ոչինչ չի արվում։ Մի՞թե գրականությունը սիրող մարդու համար կարող է առարկություն համարվել այն, որ ռուս գիրքը ծածկում է իր ծախքը, իսկ հայ գիրքը՝ ոչ։ Ընդհակառակը, եթե հայ գիրքը չի ծածկում, ուրեմն պետք է ավելի ևս ջանք գործադնել գրասիրություն զարգացնելու, գիրք տարածելու և դրա լավագույն միջոցն է գրականությանը ձեռք մեկնել, օգնել, որ լավ գրականություն զարգանա, որ հայ գրականությամբ զբաղվեն ոչ թե ավարա, անգործ, անպաշտոն մարդիկ, այլ շնորհքով ու կրթված և կոչված մարդիկ հնար ունենան նվիրվելու նրան։ Չէ՞ որ մեր գիրքը չտարածվելու խոշոր պատճառներից մեկն էլ մեր կուլտուրական հետամնացությունն է—ուրեմն անհրաժեշտ չէ՞ արդյոք մեր ժողովրդի ապագայի համար իսկ նույնիսկ զուտ ուտիլիտար այդ նպատակի համար իսկ, մեր գրականությանն ավելի քնքույշ վերաբերմունք ցույց տալ, քան անում են մերոնք, դժբախտաբար և նրանք, որ ինտելիգենտ են, որ կրթվել են ռուս գրականության վրա և սովոր են հարգելու գրականությունը, բայց... ռուս գրականությունը։ Բայց սա միջանկյալ եղավ, և իհարկե չեմ կասկածում, որ դու նույնպես պիտի մտածես, գրեցի սիրտս մի՛ թիչ հովացնելու համար։ Առայժմ ուրեմն պիտի այս գործն անենք— սա էլ հարկավոր է մեզ (իհարկե ավելի քաղաքական նշանակություն կունենա սա, քան գրական)» որովհետև, իմ խորին համոզմամբ, դեռ չի հասել ժամանակը, որ մեր գրականությունը ինքնին հետաքրքրի օտարներին և մի էկզոտիկ բանի հետաքրքրություն


4 Վ. Տերյան, հատ. IV