Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժողովածուի մեջ չեն կարող մտնել իրանց ծավալի շնորհիվ: Դժբախտաբար մեր պրոզան շատ է խղճուկ ու աղքատ—բան չկա թարգմանելու, սարսափելի է և շատ ցավալի, շա՜տ․․․ Պոետներից ժողովածուի մեջ պիտի մտնեն հետևյալ անձինք՝ Պատկանյան, Շանազիզ, Թումանյան, Հովհաննիսյան, Ծատուրյան, Իսահակյան, Դեմիրճյան և, ինչպես մի հոսոս (Թեոդիկն) է ասում, «ինքս»:

Արձակագիրներից՝

Սունդուկյան— «Պեպո»— թարգմանություն Գորկիի (իմ օգնությամբ պիտի թարգմանե։

Րաֆֆի— երկու կտոր «Փունջ»-ից։

Շիրվանգադե— «Ցավագարը», ես պիտի թարգմանեմ։

Ահարոնյան— երեք կամ չորս պատմվածք։

Փափազյան—երկու պատմվածք։

Մանվելյան (Միքայել)—«ճակատագիր»-ը:

Միքայելյան — «Հորեղբորս հարսանիքը»։

(Սա դեռ ենթադրական է, կարող են ուրիշներ ևս մտնել)․․․ Իվան Ֆադեյիչին, իհարկե, այս գործի մասին կարող եք ասել, եթե նրան դա կարող է հետաքրքրել։ Պաշտոնապես կդիմենք նրան թույլտվություն ստանալու։ Գորկին ինձ էր հանձնել դիմելու, բայց ես մտածեցի և եկա այն եզրակացության, որ լավ կլինի ինքը դիմե, Գորկին: Մոտ օրերս պիտի գնամ մոտը («Պեպո»-ն պիտի սկսե թարգմանել) և կասեմ այդ—ինքը գրե ավելի լավ է, թե չէ հետո ես կրակի մեջ կընկնեմ և, բացի այդ, կան մի շարք այլ նկատումներ, որոնց մասին երկար կլինի գրելը։ Գիտեմ, սիրելի Նվարդ, որ սա նամակ չեղավ, այլ «զեկուցում», բայց իմ հոգեկան վիճակն այժմ թույլ չի տալիս այլ բաների մասին գրելու—ներեցեք ինձ։ Շատ վատ եմ զգում ինձ, և Դուք բարի եղեք, Նվարդ։ Մի մոռանաք, գրեցեք։

Ամենաջերմ․․․ողջույններով Ձեր Վահան

Ըստ երևույթին դուր չեն եկել Ձեզ իմ «տրիոլետները», ափսո՜ս։ Իսկ ես դեռ հավանում եմ և պիտի տպեմ, գիտե՞ք, այժմ չէի առհասարակ․․․

Եթե անհարմար չեք համարի (Ձեզ համար) որևէ նկատումովդ շատ ու շատ բարև արեք սիրելի Իվան Ֆադեյիչին և ձերոնց բոլորին։