Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նաև հեռագրեր, եթե որևէ շտապ բան լինի։ Տարեք և հանձնեք եք Զալկինդին կամ էլի որևէ մեկին (այնտեղ հարցրեք—Ձեզ կասեն), որպեսզի ուղարկեն Տերյանին։ Սեղմում եմ Ձեր ձեռքը։ Բարևեցեք Նյուշեին։ Հաջողություն Ձեզ։

Ընկերական ողջույնով

Ձեր Վ. Տերյան

Եթե Սերգեյ Լուկիանովիչը եկել է, կարդացեք նրան այս նամակը և ասացեք, որպեսզի նա գրի կամ խոսի ինձ հետ հեռախոսային ուղիղ գծով։


195. ՀԱՅԿԱԿԱՆ ԽՄԲԱԿ՝ ԶՈՐՅԱՆԻՆ, ԳԱՐԱԳԱՇԻՆ

(հեռագիր)

<1918, 13 — 24 հունվարի, Բրեստ-Լիտովսկ>

Անհապաղ ուղարկեցեք կովկասյան հայերի մասին վիճակագրական մանրամասն տվյալներ, Բաքվի մշակութային խորհրդի քարտեզը, Իշխանյանի գիրքը, «Գործ» ամսագրի վերջին համարը, վիճակագրական տվյալներ Ամերիկայի, Եգիպտոսի և մյուս երկրների հայկական գաղութների մասին։ Կազմեցեք Հայաստանի վերաբերյալ բոլոր լեզուներով հրատարակված գրքերի ցուցակը, հանձնեցեք Զալկինդին և պատվիրակության անունից խնդրեցեք նրան, որ վերցնի Հանրային կամ էլ Արտասահմանյան կոմիսարիատի գրադարանից և անհապաղ ուղարկի Բրեստ, Կարախանին: Հեռագրով հաղորդեցեք, թե եկե՞լ են, արդյոք, Գաբրիելյանցը և Սրաբիոնովը։ Առայժմ այսքանը, մանրամասնությունները մոտ օրերս՝ նամակով։

Տերյան