Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՎ ՀԵՌԱԳՐԵՐ

Հասցեատերեր և անձինք, որոնց անունները (երբեմն մտերմաբար կամ կատակով ձևափոխված, կրնատված) նամակներում հաճախ են հիշատակվում[1]:

Աբելիով, Աբելյով— Աբելյան Պողոս (1877 — 1937) — տնտեսագետ, թարգմանիչ, հրապարակախոս։

Աթանասյան Աշոտ (1870—1941)— հրապարակախոս, գրող, մշակութային գործիչ, գյուղատնտես։

Աթանասով — տե՛ս Աթանասյան Աշոտ։

Ալեքսանդր Միրզաջանովիչ — տե՛ս Ռուբենի Ալեքսանդր[1]:

Ալեքսանդրա Նազարովնա — տե՛ս Պախալովա Ալեքսանդրա։

Ալյոշա — տե՛ս Մյասնիկյան Ալեքսանդր[1]։

Անանուն (Տեր-Գանիելյան) Դավիթ (1870—1941)— պատմաբան, լրագրող, ՀՍԴԲԿ (սպեցիֆիկների) ղեկավարներից։

Աշոտ — տե՛ս Աթանասյան Աշոտ։

Առաքելյան Համբարձում (1855 — 1918) — հրապարակախոս, գրող, մանկավարժ, լրագրող, «Մշակ» թերթի խմբագիրներից։

Առաքելով— տե՛ս Աոաքելյան Համբարձում։

Ավո — Իսահակյան Ավետիք։

Արսեն — տե՛ս Բուդաղյան Արսեն։

Արտաշես — տե՛ս Կարինյան Արտաշես։

Атанасов — տե՛ս Աթանասյան Աշոտ։

Բարբարե — տ՛ես Հարությունյան-Խանզադյան Վարվառա[1]։

Բարիսովիչ — տե՛ս Կուսիկյան Կարապետ[1]։

Բուդաղյան Արսեն — մոսկվաբնակ բաքվեցի հայ հարուստ, նյութապես օգնել է «Գարուն» ալմանախի հրատարակությանը։

Գաբրիելյան — տե՛ս Կարինյան Արտաշես։

Գալստյան Գալուստ — Թիֆլիսում գտնվող «Գիր» գրախանութի տնօրեններից:

Գերասիմ Սերգեևիչ— տե՛ս Միքայելյան Կարեն[1]։

Գոնար, Գոնարիկ — տե՛ս Կուսիկյան Գոհար[1]։

Գրասեր — տե՛ս Խանզադյան Ցոլակ[1]։

Դավիթ, Դավիթ Նորեկ — տե՛ս Անանուն Դավիթ։

Եմելյա — տե՛ս Քարամյան Մելքոն[1]։

Երևանցյան Նունե[1]:

Զարգարյան Արիստակես (Ռուստեմ)(1864 — 1935) — բժիշկ, գրող, մշակութային գործիչ։ Կովկասի Հայոց հրատարակչական ընկերության նախագահ։

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Աստղանիշով նշված անունների մասին տեղեկությունները տրված են այս հրատարակության 3-րդ հատորի համապատասխան բաժնում (էջ 364 — 367):