Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/392

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
54

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի»

1 Ի պատասխան իմ հարցին այդ առթիվ Դավիթ Միսկարյանը գրել է. «Վահանն ըստ երևույթին «անվայելուչ հասցե» էր անվանում գյուղի երկար հասցեն (ինչպես սովորաբար լինում է) Կալուգայի նահանգի անկյուններից մեկում, որտեղ ամառանոց էինք վարձել բարոն թե բարոնուհի Նոլկենի կալվածքում: Ամառն այնտեղ էին գնացել բոլոր քույրերս ու կրտսեր եղբայրս։

55

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ փոստային կնիքի։

1 Զվիգուլ Լիդա Պետրովնա — բժշկուհի:

2 Խոսքը Ցոլակ Խանզադյանի «Գրասեր» ստորագրությամբ տպագրված «Գրական քննադատությունը» հոդվածի մասին է («Բաքվի Ձայն», 1913, № № 94, 95. 19 մայիսի, 2 հունիսի), որի մեջ նա քննադատում է Դ. Անանունի («Անցյալի մեծարանքը» — «Գարուն» ալմանախ, 5-րդ գիրք. «Անառագաստ և անղեկ» —«Բաքվի Ձայն», 1913, № 88, 28 ապրիլի) և Սուրխաթյանի («Դարձյալ գրական քննադատության առիթով» — «Մշակ», 1913, № № 104, 105. 15, 16 մայիսի) հոդվածները «Թումանով»-ի՝ Թումանյանի մասին։ «Բաքվի Ձայն»-ի № 96-ում (5 հունիսի) Դ. Անանունը հանդես եկավ նոր հոդվածով՝ «Գրական շամանիզմ (վերջին խոսքս Գրասերին)», որի մեջ իրեն և Սուրխաթյանին համարում է «հասարակագիտական-գրական քննադատության», իսկ Խանզադյանին'՝«մաքուր գեղարվեստի» տեսության կողմնակից։ Ճշմարտությունն այն է, որ պոլեմիկական կրքի մեջ երկու կողմն էլ հասնում Լր չափազանցությունների։

3 Սեյրի — Ավետիք Գուլոյան (1880—1920)— գրող-մանկավարժ, լագրող:

56

Տպագրվում է ըստ «Վահան Տերյան. Նամակներ» գրքի։

1 Դավիթ Միսկարյանը բացատրել է. «Այդ ժամանակ (1913 թվականի հուլիս) Ցարիցինում մնացել էինք մայրս և ես, գործերն էինք լուծարքի ենթարկում։ Ապա ես մեկնեցի Մոսկվա, ուր բնակարան էի որոնում, որտեղ աշնանը տեղավորվեցինք մենք րոլորս (Բոլշոյ Կոզիխինսկի նրբանցք, տուն 8)։

57

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, ՏՖ)։

Թվագրվում է ըստ փոստային կնիքի։