Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
75

Տպագրվում է ըստ հեռագրի (ԳԱԹ, Հովհաննես Թումանյանի ֆոնդ)։

Թվագրվում է ըստ բովանդակության։

Ահա հեռագրի տեքստը ռուսերեն. «Болен, крайне стеснен, прошу возможно достаньте заимообразно 150. Надеюсь охраните меня от унижений, излишней огласки. Всякие условия материального характера принимаю. Жду скорого телеграфного ответа. Большой проспект, 17. 34, Ваган Терян».

76

Տպագրվում է ըստ հեռագրի (ԳԱԹ, Հովհաննես Թումանյանի ֆոնդ)։

Թվագրվում է ըստ բովանդակության:

Ահա հեռագրի տեքստը ռուսերեն. «Тронут вниманием, теплотой, большое спасибо, напишу первой возможности. Терян».

77

Տպագրվում է ըստ ինքնագրի (ԳԱԹ, Հովհաննես Թումանյանի ֆոնդ)։

1 Խոսքը հեռագրով փող խնդրելուն է վերաբերում (տե՛ս № 75 նամակ-հեռագիրը)։

2 1913 թվականի նոյեմբերի 28-ին Հայ գրողների ընկերության 20-րդ հերթական երեկույթը նվիրված էր Վահան Տերյանին։ «Հորիզոն»-ը նոյեմբերի 30-ին (№ 270) տպագրել էր ինֆորմացիա երեկոյի մասին, որից Տերյանը իմացել էր, որ Թումանյանը ջերմորեն պաշտպանել էր իրեն զեկուցող Վ. Ահարոնյանի հարձակումներից ու անարդար մեղադրանքներից: Զեկուցողը, ասում է Թումանյանը, «հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է տեղայնությունից և հարազատ չի մեզ: Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է: Չմտնելով քննության մեջ, թե ի՛նչ է հարազատությունը և ի՛նչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն: Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը: Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։

Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք ինչպես ամեն բանաստեղծի, էնպես Էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան: Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը և այժմ, ինչպես ինքն է գրում իր վերջին