Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ժողովածու»-ն նվիրված է ռուսահայերի գրական ստեղծագործությանը և կազմված է հայ բանաստեղծ Վահան Տերյանի պլանով՝ պարոններ Պողոս Ն. Մակինցյանի ու Լևոն Ալեքսանդրի Քալանթարի աշխատակցությամբ»։

3 «Поэзия Армении» ժողովածուն, որ հանձն էր առել խմբագրել Վալերի Բրյուսովը և հրատարակվեց 1916 թվականին։

4 Այդպիսի ժողովածու չի հրատարակվել։

5 «Армянские беллетристы», сборник, изд. под редакцией Юрия Всэеселовского и Минаса Берберяна, том I, Москва, 1893, том II, Москва, 1894.

6 «Армянская муза», сборник, изд. под редакцией Юрия Веселовского и проф. Г. А. Халатянца, Москва, 1907.

7 А. Дервиш (Микаелян), Современная армянская литература, вып. I, Москва, 1906, вып. II, Москва, 1907: Հնարավոր է նաև, որ Տերյանը նկատի ունեցած լինի «Առաքելի» հետևյալ գիրքը — «Современные армянские поэты», под редакцией Льва Уманца и Аракела Дервиша, Москва, 1903.

121

Տպագրվում են ըստ Ա. Մակինցյանի «Из Истории создания «Поэзии Армении» հոդվածում բերված տեքստերի («Брюсовские чтения 1966 года», Ереван, 1968, էջ 175-176)։

Թվագրվում են ըստ բովանդակության։

1 Ալեքսանդր Ծատուրյանի բանաստեղծություններից ընտրություն կատարելը («Поэзия Армении» ժողովածուի համար) հանձնարարել էին Կարեն Միքայելյանին. նույն բանի մասին Տերյանը գրել է նաև Ծատուրյանին. «Կարենոն գրում է, որ քո բանաստեղծությունների ընտրությունը նրան եք հանձնել։ Անկեղծ ասած (իրան էլ պիտի գրեմ այդ, ուզում ես ասա, մեկ է), ինձ թվում է Կարենոն չի կարող այդ անել (պրոզա լիներ բան չէի ասի, բայց ոտանավորի մեջ նա կոմպետենտ չէ)։ Չեմ կարծում, որ նա լավ և հաջող ընտրություն անի»։

2 Ա. Մակինցյանը գրում է, որ 1915-ի հուլիսի վերջերին «Поэзия Армении»-ի խմբագրական կոլեգիան բուռն վեճերից հետո որոշել է ժողովածուից հանել «պրոզան»։ Այդ մասին Պողոս Մակինցյանը կատակով գրել է Տերյանին, «Կստանաս նամակս և կարիք չկա կրկնելու, որ ամբողջ հայ պրոզան քեզ փեշքեշ» («Брюсовские чтения 1966 года», էջ 176),

3 Ինչպես հավաստում է Ա. Մակինցյանը, սահմանագծվել են նաև լենինգրադյան («Поэзия Армении»,) և մոսկովյան «C6орная армянской литературы») ժողովածուների խնդիրները — մոսկովյանը պետք է արտահայտեր հայկական բանաստեղծական միտքը գեղարվեստական լավագույն օրինակներով, իսկ պետրոգրադյանը պետք է ընթերցողին ծանոթացներ ոչ միայն մեր գրականությանը, այլև ժողովրդի հասարակական ու ազգային ձգտումներին (տե՛ս էջ 176)։