Էջ:Vahan Terian, Collection works, vol. 4.djvu/452

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տրված վկայականում ասված է. «Սույնով, կնիքի դրոշմամբ, հաստատվում է, որ սույնը ներկայացնող՝ Հայկական գործերի Կոմիսարիատի կոլեգիայի անդամ Տերյանը՝ Ժողովրդական Կոմիսարների խորհրդի կողմից լիազորված է, որպես խորհրդական, մտնելու այն պատվիրակության կազմի մեջ, որը Բրեստ-Լիտովսկում բանակցություններ է վարում՝ մի կողմից Ռուսաստանի Հանրապետության և մյուս կողմից՝ Քառյակ Դաշինքի տերությունների միջև հաշտություն կնքելու մասին»։

4 1917 թվականի դեկտեմբերին սկսված բանակցությունները ժամանակավորապես ընդհատվել էին։ 1918 թվականի հունվարին սկսվել էր Բրեստի բանակցությունների երկրորդ շրջանը։ «Շարունակություն» ասելով Տերյանը այդ նկատի ունի։

5 Իվան Սբրամովիչ Ջալկինդ—պրոֆեսիոնալ հեղափոխական, ՌՍՖՍՀ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի պատասխանատու աշխատող Ժողկոմի օգնական։

6 Նյուշե — չկարողացանք պարզել, թե ո՞վ է:

195


Տպագրվում է ըստ Ն. Տերյանի «Վահան Տերյանի մի հեռագրի մասին» հոդվածում բերված տեքստի («Գրական թերթ», 1968, № 37, 13 սեպտեմբերի)։

Թվագրվում է ըստ բովանդակության։ Հեռագիրը ուղարկված է «Պետրոգրագ, Սպասկայա 15» հասցեով:

1 Խոսքը Պետրոգրադի Հայկական խմբակի մասին է: 1918 թվականի աշնանը փակվեց «պետրոգրադյան Հայկական խմբակ»-ը սովետական կարգերի դեմ թշնամական գործունեության պատճառով։

2 Հավանորեն դաշնակցության պարագլուխներից մեկը՝ Ռոստոմ Զորյանը, որ եկել էր Պետրոգրադ մասնակցելու Արևմտահայաստանի մասին դեկրետի քննարկմանը։

3 Երվանդ Գարագաշրը Պետրոգրադի Հայկական խմբակի քարտուղարն էր, կոմունիստ։

4, 8, 9 Բրեստի բանակցությունների ժամանակ սովետական պատվիրակությունը մերկացնում էր գերմանական պատվիրակության այն զրպարտությունը, թե ինչպես մյուս, այնպես էլ հայ ժողովուրդը չի ցանկանում միանալ Սովետական Ռուսաստանին։ Բրեստ-Լիտովսկ մեկնած ազգային կոմիսարիատները ներկայացուցիչների խնդիրն էր փաստական նյութերի հիման վրա ցույց տալ այդ ժողովուրդների՝ Ռուսաստանին միանալու բուռն ձգտումը։ Հայկական գործերի կոմիսարիատը սովետական կառավարության այդ հանձնարարությունը կատարելու համար ձեռնարկում է անհրաժեշտ նյութերի հավաքում։ Հետագայում անդրադառնալով այդ հարցին, Հայկական գործերի կոմիսարիատի ղեկավար Վ. Ավանեսովը գրել է, թե կոմիսարիատի վիճակագրական բաժնի «Խնդիրներն են՝ հավաքել և կոմիսարիատում կենտրոնացնել՝ ինչպես