Այս էջը սրբագրված է
իմաստուն, վոր նրա սիրելին եր, և այդ իմաստունն ասաց իշխանավորին. «Աշխարհում յոթանասուն յերկու ազգ կա և նրանցից վոչ մեկին չի հասնում այդ, բայց քեզ կհասնի»: Յեվ իշխանավորն ասաց, թե «ինչու աշխարհի յոթանասուն յերկու ազգին չի հասնում այդ, իսկ իրեն կհասնի»: Յեվ իմաստունն ասաց. «Վախենում եմ պատճառն ասել, վորովհետև կսպանես ինձ»: Յեվ նա յերդվեց չպատժել նրան, յեթե պատճառն ասի:
Այն ժամանակ իմաստունն ասաց. «Վորովհետև դու ամեն ազգից դուրս ես և քո վրա չկա իշխանություն և ինչ կամենաս կարող ես անել»: