Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բռնիր շանթը
Ու փաթաթիր քո մատներին,
Որպես ճերմա՛կ, աղջկական
          Մի ժապավեն։
Բռնի՛ր շանթը
Ու թույլ մի տուր, ու թույլ մի տուր,
Որ երազված քո լեռների
          Սիրտը խրվի։
Շանթը սանձի՛ր
Եվ քո պայծա՜ռ, պայծա՜ռ օրվա
          Բախտի համար
Դու լեռներից կապույտ խնդրիր՝
Թե լեռան պես խոհդ ջինջ է։
Խնդրիր, ինչ որ սիրտդ կուզե.–
          Չի՛ խնայի,
Նա վեհության գինը գիտե,
Լեռն ուրիշ չէ...


                * * *
Թռա՜վ, հեռացա՛վ...
Եվ փոքրիկ ճյուղը, որ ոտքի տակ էր,
         Տխրորեն դողաց.
- Ե՜տ կանչող սրտի կարոտ ու թրթիռ...


ԺՊՏԱ՛ ՄԻ ՔԻՉ

Տխրությունդ ստվերի պես
Ձգվում է պարզ օրվա վրա,
Ժպտա՛ մի քիչ...
Գեղեցկությո՛ւն,
Հմա՛յք է պետք այս փողոցին,
   Քաղաքի՛ն այս,
Ողջ աշխարհի՛ն,
Եվ պետք է ջերմ բույր ունենան,