Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՁՄԵՌԱՅԻՆ

Ձյուն-ձմեռ օր է։ Գետակը քնել,
Ու բլբլում է երազով անցած,
Ինչ-որ բառեր է քրթմնջում ասես
Ձյուների մեջ տաք։
          Տատիկս կասեր՝
Քոռանա՛մ, ծուռ է բարձը գլխի տակ։


ՄԻԱՍԻՆ

Օրերի փեշից բռնած գնում ենք,
Հոգնել չգիտենք -
Ես՝ հողի վրա եւ խոհս՝ իմ մեջ.
Երբ նա երգ դառնա,
(Երեւի հոգնած կլինեմ այնժամ),
Չենք լքի դարձյալ,
         Կշարունակենք
Ճանապարհը մեր -
Նա՝ հողի վրա, իսկ ես՝ նրա մեջ։


               * * *
Կրակը վաղուց հոգնել է արդեն։
Զուր մի՛ փորփրի մոխիրները տաք,
          Լսիր շշուկն իմ
Ու դանդաղ հանգչող ցավերիդ համար
Պսակներ հյուսիր
          Քո երազներից,
Ի՜նչ անենք հիմա, որ այդպես եղավ։
Անուշ էր սիրո ցավը, բայց ոչի՜նչ,
Հասկանում եմ քեզ,
Ցավ չունենալն էլ մի ուրիշ ցավ է:
           Այդ մասին՝ հետո՜...