Ես հո ջրվեժ Եմ,
Ծիածանվում եմ -
Ես հո կարոտ եմ...
Այսպես գնում եմ
ՈՒ տեսնում եմ պարզ.
ՈՒրիշից առաջ անցնելը ինչ է,
Միայն թե ինձնից ես ետ չմնամ...
ԶՂՋՈՒՄ
Շրջեց հայացքը,
Ուրիշ ոչ-ոքի,
Միայն ինքն իրեն խաբելու համար.
- Ոչինչ չեմ տեսել...
Եվ սուտը աճեց բաղեղի նման,
Եվ սուտը ձգվեց բաղեղի նման՝
Դալար ծառն ի վեր,
Ասաց.–Ծառ չկա,
Տառը ես եմ հենց, ոնց չեք նկատում։
Շրջեց հայացքը
Եվ մենակ, զույգ-գույգ անցնող մարդկանց մեջ
Փորձեց անտեղյակ մի անցորդ լինել,
չստացվեց սակայն,
Հանկարծ չգժվի՞...
Գարնան տաք գրկում թպրտաց լացով,
Որ չհասկացավ,
Թե ինչու ինքն էլ գարնան ճամփեքին
Ձյուն չի տրորել,
Ձյուն չի տրորել...
Շրջեց հայացքը,
Բայց խոհը ներսում մեջքին չէր ընկնում.
- Քեզանից դու քեզ թաքուն մի պահիր,
Իզուր կուլ մի տուր արցունքները քո,
դեղահաբեր չեն,
Հնազանդ եղիր քո այրումներին՝
Ախր, ամեն ինչ ինչպես չիմանալ։