Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հավատը, սակայն... Գժվե՞լ ես, ինչ է,
Ավերածություն կլինի հանկարծ
Աշխարհի վրա
Եվ ծաղիկները հողից չեն ելնի...
Այն չեն փորձարկում,
Կամ հավատում են, կամ չեն հավատում,
Միջինը չկա,
         Միջին չի լինում։
Եվ, գիտե՞ս, հետո... Բայց էլ ի՞նչ «հետո»,-
Թույլ տուր սիրելիս,
Թույլ տուր հեռանալ՝ ի սեր մեր սիրո,
         Եվ ներող եղիր,
Ես արդեն, արդեն... քեզ չե՜մ հավատում,
Քեզ չեմ հավատում հանուն... հավատի՜։


              * * *
Մոռացումս
Հիմա ճոճք է,
Բայց նրա մեջ աչք չեն փակում
Իմ հույսերը,
Երազները...
Մոռացումս
Հիմա ճոճք է,
Ճոճք է դարձել
   Իրեն հաճար
Եվ ինքն իրեն... Օրորում է։
Սերս,
Սերս...


ԿԱՐՈՏՍ

Երես առած մանկան նման
Իմ կարոտը խենթանում է,
Ելնում ասես, ինձ ակամա
Ինձնից հանում ու տանում է։