* * *
Թե որ ցանկանա քայլ անել լեռը՝
Ինքն իրեն հեռվից նայելու համար,
Ի՞նչ պիտի անի,
Թե որ ցանկանա ծովը գետ առ գետ
նորից սար գնալ,
Մանկութ օրերի վայրերը շրջել,
Ի՞նչ պիտի անի,
Թե որ ցանկանա կանգ առնել գետը,
Թեկուզ մի վայրկյան՝ շուրջը դիտելու,
Ի՞նչ պիտի անի։
Ի՞նչ պիտի անեն,
Դժվար է ասել,
Երեւի հենց այն,
Ինչ ես եմ անում, երբ ցանկանում եմ
Թեկուզ մի վայրկյան, թեկուզ կարճ մի պահ
Ապրել, սիրելիս, առանց սիրելու։
* * *
Եվ աղջիկը դաշտերի մեջ
հալվում, հալվում՝
Մայիս տեսած ձյունի նման,
Ու պահվում է
Ծաղկունքի մեջ,
Ասում.
- Գնա արեւը բեր։
Նժույգ չունեմ ասպետական
Եվ, իհարկե, ես ասպետ չեմ։
Բայց գնում եմ,
վերադառնում՝
Արեգակը իմ սիրո մեջ։
Դառնում եմ, բայց ինչ եմ տեսնում.
Աղջիկն արդեն առու դառել,
Ինչ-որ բանի մասին անվերջ