Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծաղկեմ-երգեմ ես, լինեմ մե՜ծ, բարի՛.
Եվ շարունակեմ իմ մորը, ինչպես
Այս փոքրիկ առուն՝ այս հսկա ժայռին։


ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆ

Այգալույսի ակը զուլալ,
այգալույսի ակը մաքուր...
Գիտե՞ք, արդյոք, համն այն ջրի,
Որի աղջիկ մաքրության մեջ
Կան ստվերներ խոտ ու ծառի,
Կա լեռների արտացոլանք
Եվ ամպերի,
Եվ երկնքի շարժում ու վարգ։
Պարզությունը՝ իմ շուրթերին,
Ես գնում եմ դեպի Մեծ սար.
Այս կածանը,
Որ բացվել է պապիս ոտքով,
Իմ քայլերով կանմահանա։
Ես՝ մի թոռը իմ պապիկի
Բազո՜ւմ-բազո՜ւմ թոռնիկներից,
Ես՝ Վարդանը...
Ինձ կանչելիս պապս բոլոր
   թոռնիկների
Անուններն էր տալիս հաճախ.
- Դավի՛թ, Վաղո՛, Սեւա՛կ, Լեռնի՛կ...
Այնքան, մինչեւ հասնում էր ինձ.
- Մո՛տ եկ, Վարդա՛ն...
Դիտողություն աներ տատս՝
Պապս «վրա կտար» տաք-տաք.
- Թե ես այնքան թոռ չունենամ
Որ «շփոթեմ» անունները,
    ինձնից ի՞նչ պապ։
Ես գնում եմ դեպի Մեծ սար։
Եվ ջինջ-կապույտ այգալույսը
Սար է բացում աչքերիս դեմ,