Jump to content

Էջ:Vardan Hakobyan's works.djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

               * * *
Անծանոթ մարդու ոտնաձայները
Նվագներ դարձան պատուհանիս տակ
Ու սիրտս լցվեց
Կարոտի հեւքով։
           Արթնացավ օրս
Ոտնաձայներից ո՞վ գիտե թե ում
Եվ իմ հոգու մեջ բողբոջեց երգով...


ԿԱԾԱՆՆԵՐ

Ճանապարհները... ձգվում են նրանք
Հարթություններով
Ու չեն մտածում՝ քերծվելով անցնել
                 Եզրով անդնդի,
Զառիվարներով,
Թփերին կառչած ծերպից-ծերպ թռչել
ՈՒ հասնել գագաթ,
          Ձեզ նման, ձեզ պես...
Բայց դրա համար դուք մի տխրեցեք,
Քարոտ ձորերում նեղվող կածաններ,
Ձեզնով են կապվում լեռները իրար...


            * * *
Խեղճ դու
Պատատուկ...
Արեւածաղկի քաղցր հայացքի
Լույսի տակ ծնվել,
Փաթաթվել նրան
Ու բարձրացել ես,
Երկնքին հասել
Եվ արեւի հետ զրուցում ես ջերմ...
Զրուցում ես եւ մեկ-մեկ էլ նրան
Բամբասում ես դու... արեւածաղկից։