Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ժպտաց, և հիրավի զուռնեն այնպես զլեց, որ իսկույն տունը դղրդաց, ամեն դեմքի վրա ժպիտ հրևաց, և ձայնը մինչև հրապարակ հասավ:

Իսկույն գինին էլ եկավ մեջտեղ, աշխուժությունը տիրեց ամենքին, հարսները սեղան շինեցին, Կիրակոսենց ջահելները մի առ մի ներս լցվեցին, և քիչ հետո խումբն ամբողջ վերակազմված՝ սկսեց մի աշխույժ պար սենյակում, մինչ դրսումը, տանիքների, քարակույտերի և գերանների վրա հավաքվում էին մոտակա բոլոր տներից կանայք և մանուկներ՝ հանդիսատես լինելու զվարճության:

Հինգ րոպեից հետո, չգիտեմ որի նախաձեռնությամբ, մի սեղան դուրս բերվեց դռան առաջ, ապա մի լապտեր վառվեց քաղաքացիների պատշգամբում, և հուսկ ուրեմն, հանդիսատեսները մոտեցան մի մեծ շրջան կազմելու, որի կենտրոնը մտան միմյանց ձեռքերից բռնած երիտասարդները և սկսեցին շուրջապար:

Լապտերի լույսն աղոտ լուսավորում էր այդ բոլորը։ Պարողները ոստոստում էին, գյուղի աղջիկները մոտ էին գալիս, հետո, քաղաքացիք էլ աթոռներ իջեցնելով նստան,ավելացավ և մի թմբկահար, բազմությունը շատացավ, գյուղի հրապարակը սկսեց այստեղ դատարկվել և գիշերվա խոր լռության մեջ երաժշտության ու զվարթ կանչերի ձայնը սփռվում էր գյուղի մինչև ծայրը:

Իսկ Ջավադը, որ մնացել էր խանութի առաջ, ավելի կատաղած՝ կարտուզը պինդ կոփեց գլխին ու մռմռաց.

— Շա՛ն տղերքը… Մտրանի տան կողքին են սարքել հիմի քեֆը…

Եվ հիրավի, Սուքիասենց տունը հեռու չէր, թարսի պես էլ հենց ինքը «հրեղեն» Մարանը, կտուրից կտուր անցնելով՝ մի քանի հարսների հետ եկել էր միանալու հանդիսատեսներին և քիչ հետո էլ՝ պարողներին…

4

Վարժապետը ե ո՜չ իսկ շարժում գործեց, երբ քյոխվային հրելով, հրմշտելով՝ ստիպեցին նստել նրա բռնած նստարանի վրա, ճիշտ կողքին:

Ոչ միայն չխոսեց, այլև ճգնեց սառը կերպարանք ստանալու և պապիրոսը բերնին՝ մեջքը դեմ տվավ պատին ու անշարժ մնաց։ Զգաց, որ քյոխվեն ի՛ր հետն էր սկսելու այժմ, բայց զսպեց իրեն և սպասեք տեսնելու, թե ի՞նչ կլիներ։

Գալոյի խանութի առջևից գյուղացիք անցան քյոխվի առաջը շրջան կազմելու Հրեան անհետացել էր. Ջավադը բռնեց նրա տեղը, և վար