Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իրեն չէր կարողացել զսպել. բացի դրանից սեպուհ պարտավորություն էր համարում հայտնել, որ «անիծյալ գյավուրը վերքը ստանալուն պես համարձակվել էր մոռանալ իրեն և հայհոյել մարգարեին ու «հախկ դինը»…

Այս վերջին հայտնությունը սատիկ զայրացրել էր դատավորներին, և նախագահը պարտք էր համարել դատարկել հայի գլխին յոր հայհոյանաց տոպրակը…

— Լռի՛ր,— որոտաց հայի վրա նախագահը,— գիտես ինչ մեծ հանցանք ես գործել— «քյուրեգի»[1] արժանի հանցանք…

Ես զարմանում եմ, թե մեծն աստվածը, փառավորյալ մարգարեն ինչպես իսկույն չի արմատահան արել այդ պիղծ լեզուդ… բայց աստված անիմանալի է, և նրա մարգարեն՝ իմաստուն, նա թողնում է յուր ջերմ հավատացյալներին պատժելու իրենց հայհոյողին… ի՞նչ եք ասում, տյարք դատավորք,— դարձավ նա անդամներին,— մի՞թե արժանի չէ այս գյավուրը հավիտենական բանտարկության…

Խեղճ հայը աշնան տերևի պես գունաթափ՝ դողում էր. նա երերաց և կմկմաց.

— Ախր սուտ է ասում, ես չեմ հայհոյել, վկա ունիմ…

— Ո՞վ են վկաներդ,– հարցրեց դատավորներից մեկը։

— Երկու վկա ունիմ…

— Երկու չի կարելի,— գոռաց նախագահը,— երեք պիտի լինին, և նրանցից երկուսը՝ մյուսուլման… ունի՞ս այդպիսի վկաներ…

— Ո՛չ, բոլորն էլ հայ են… խանութումս տաճիկ չկար այն ժամանակ: «Դատավորներից մեկը ժպտեց, ես էլ ժպտեցի, որովհետև միամիտ հայը չգիտեր, որ տաճիկ վկա գտնելու համար պիտի նախ ոչնչացնել տաճիկ դատավորները, որոնք ամեն ջանք գործ են դնում, որ տաճիկ վկաները ատյան չհանեն, երբ վկայությունը հօգուտ մի հայի է։

Խեղճ հայի բանը թուրդ էր, որովհետև օր չէր լինում, որ տաճիկները մեղապարտությունից ազատվելու համար հայհոյանաց հանցանք չբարդեին հայերի վրա. և միշտ այդ կերպով հաջողվում են թե դատապարտությունից ազատվել և թե հային միշտ հանցավոր հանել ու բանտարկության և տուգանքների ենթարկել…

Այս այսպես է. հետաքրքրվողը կարող է ստուգել։

Քիչ հետո հային վեց ամսվա բանտարկություն վճռեցիեն խղճում էին…

  1. Թիապարտություն