Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ հացը մնաց գետնի վերա։ Մանուկներից ոչ մեկը չէր ուզում դիպչել հացին:

— Այդ լավ, — մտածեց Բրահմինը, — հացի այդ կտորի շնորհիվ աղջիկն այլևս մինչև երեկո հանդարտ կմնա և չի լալ։

Ու երբ Բրահմինը տուն էր վերադառնում, մտածեց առաքինության մասին: Մտածեց ու գտավ, որ առաքինությունը ծնում է զգացմունքներից:

Հետո էլ մտածեց, թե արդյոք չէ՞ր կարելի կշռել մարդկային զգացմունքների աստիճանը մի գործիքով, ինչպես որ չափվում է տաքության աստիճանը։

Եվ որոշեց շինել մի զգայնաչափ։

Վերցրեց որբի արտասուքից մի քանի կաթիլ, լցրեց մի ապակյա բարակ խողովակի մեջ ու գնաց դեպի վրանը: Այնտեղ նա խողովակը դրեց տղայի սրտի վրա, և երբ արտասուքը սկսեց եռ գալ, նա նշանակեց խողովակի վերա եռման կետը 100 թվով։ Հետո նա գտավ, մի խորթ մայր և նրա՝ դեպի իր խորթ որդին ունեցած զգացմունքը չափելով նշանակեց 0։

Եվ այդպես դեպի վեր ու վար բաժանումներ անելով, զգայնաչափը պատրաստ էր։

Բայց պետք էր գտնել արտասուքի սառելու կետը որպես ջերմաչափի մեջ սնդիկի՝ իրեն սառեցման կետը կա։

Դրա համար էյ Բրահմինը ամբողջ քաղաքում, հետո էլ ամբողջ աշխարհում սկսեց ման գալ իր գործիքով և փնտրեց ամենախիստ չարագործներ։ Ոչ մի դեպքում արտասուքը չէր սառում։

Բրահմինը դրանից հետո եզրակացրեց, որ բնության մեջ արտասուքի սառեցման աստիճանը երևի չէր գտնվում։

Ու դադարեցրեց իր հետախուզությունը։

Հանճարեղ գյուտի հռչակը տարածվում էր ամեն կողմ։ Հարուստ և աղքատ, խելոք կամ հիմար գալիս էին Բրահմինի մոտ: Ամեն ոք կամենում էր իմանալ իր զգացմունքների աստիճանը: Մի հարց, որ առանց գործիքի դժվար է լուծվում։

Վերջապես եկավ և մի կին:

Այդ կինը իր ամբողջ կյանքը անց էր կացրել եկեղեցուն ծառայելով: Հայտնի էր որպես մի խիստ ջերմեռանդ անձ և ոչ ոք չէր կասկածում նրա առաքինության վերա։

Եկավ նա, թեև գիտեր, որ իր կյանքովը, որը նա աստծուն էր նվիրել, իր զգացմունքները այնքան վսեմացրել էր, որ բոլորի սխալներն