Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Աստծու բարին… դու ո՞վ ես… Հա՜, չլինի՞ դու ես այն քաղաքից եկած մարդը։

— Ես եմ. իսկ դու աշըղ Մարտիրոսը խո չե՞ս:

— Է, ի՞նչ աշըղ, քեզ մատաղ, երգ ասող ենք… ասած ունեմ—«քո Մարտիրոսն էլ իրան աշըղ է կարծում, երգ է հորինում, ձայնին լսեցեք»․․․

— Դա խո Ջիվանիի խոսքերն են, բարեկա՛մ:

— Այո՞, նա «խելքի աշեցեք» է ասել, ես էլ «ձայնին լսեցեք»… Ո՞ւր ես գնում էսպես հրամանքդ։

— Ոչինչ, ման եմ գալիս. իսկ դու այդ կույր տեղովդ որտեղի՞ց ես գալիս։

— Էս վերևումը մի արտ ունենք, էնտեղ էի։ Ասի, տեսնեմ ինչպես ա բուսել։

— Տեսա՞ր,— ժպտացի ես։

— Կռացա ձեռք տվի. է՛հ, փառք իրեն, մի թզաչափ բարձրացել ա… ամա գիժ ցորեն շատ ա լինելու։

— Ի՞նչպես իմացար։

— Իմացվում ա. գիժի տերևը փայլուն, ընենց փափուկ ա ըլում,.. Հստեց կանգնելը լավ չի, պարո՞ն, թե կուզես՝ իջնենք ժամի մոտ. ընտեղ գերեզմանաքարեր կան, նստենք քիչ խոսանք. յա թե չէ՝ համեցեք մեր տուն գնանք, միասին ճաշենք… Ես ուզում էի մեկ քեզ հետ խոսալ…

— Չէ՞, տուն գնալը թող մնա, բայց իջնենք եկեղեցու մոտ։ Կույրը փայտը պարզեց և սկսեց քայլել։

— Թո՜ղ թևդ բռնեմ և տանեմ քեզ,— մոտեցա նրան։

— Հա… շնորհակալ եմ. բռնի՛ր… Եվ երբ թևիցը բռնել քայլում էինք, ձեռքովը բռնեց մի ձեռքս ու ասաց.

— Թո՜ղ մեկ հլա ձեռքդ շոշափեմ… ես մարդու ճանաչում եմ իրա ձեռքիցը… տեսնե՞մ… Հա՜, երևում ա, որ պիտեր ես եղել…

— Ինչպե՞ս իմացար։

— Իմացա է՛լի… Ա՛յ, աջ ձեռքիդ միջամատը, գրիչը խո նրանով ես բռնում, ծայրի վրա կաշին կոշտացել ա… ամա չար բնությա՛ն տեր մարդ էլ ես երևում… ընենց էլի՛, հեշտ բարկացող…

— Դա՞ ինչպես իմացար…

— Ինչի՞… Ես խո միշտ կույր չե՞մ եղել… է՛հ, աստված բալքի պատժեց ինձ, ո՞վ ա իմանում, առաջ ե՞ս էլ աչքեր ունեի, սևը սպիտակից