Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հուսահատ կռվի հասցրած. դեն էր շպրտում տանտիկնոջ, հարսին, աղջկան…

— Պտի սպանե՛մ, ո՞ւր ա ղամես… ես քարկողցի ըլեմ ու մեկ քոսոտ Թորոսից ծե՞ծ ուտեմ…

— Սարգի՛ս,— ճգնում էր հանդարտեցնել նրան տանտիրոջ աղջիկը, բռնած երիտասարդի ձեռքը,— Սարգի՛ս, քեզ մատաղ… բաս դու սկի մեզ չե՞ս սիրում… հտնդտրտի՛ր։

Ճշմարիտ է, այդ սիրալիր աղաչանքներն ազդում էին երիտասարդին, բայց ծեծ կերա՛ծ, խայտառակվա՛ծ և այն էլ անպատասխան թողա՜ծ…

— Տո գոնե մի հատ էլ ե՞ս խփեի, նա՛մարդներ…- կանչում էր նա,— բա ես պատի՞վ չունեմ… Ասա՛, Մարգարի՛տ, որ ասում ես թե հանդարտեմ, բա դու կմարսե՞ս, որ Սարգսին ղամչիով ծեծեն շան նման ու նա սուս կենա…

— Ա՛յ տղա Սարգի՞ս…— ձայնում էր կույրը— փիե՜… տո էգ ի՞նչ էլավ քեզ, խո չգժվեցի՞ր… դեսը բերեք դրան… տո գինի բերեք… ո՞ւր ա զուռնան, Ղազարին կանչեք ստեղ… աղջի, Մարգարիտ, գնա Արամին ձեն տուր ըստեղ…

— Ըստեղ են, հայրի՛կ, Ղազարն էլ ա ըստեղ…

— Ա՛յ տղա, մի զուռնեն ածեք շուտ է՜է՜… փի՛ե, ի՞նչ եք թողնում խեղճ տղան ինքն իրան սպանի…

Նախագավթից , ուր կատարվում էր այդ ճնշող տեսարանը, վերջապես հաջողվեց ներս բերել երիտասարդին և կույրի նստած մեծ թախտի ծայրին նստեցնել։ Եվ այդ հաջողվեց Մարգարիտին, որ վճռականորեն, իր ուժեղ բազուկներով ղրկեց երիտասարդին, քաշեց ներս և երբ նստեցրել էր, ձեռքն իր ձեռքի մեջն առավ ու չթողեց, որ շարժվեր։

Առյուծը մեղմանում էր, թեև կուրծքն ելնում-իջնում էր, կոկորդից խռպոտ մռնչյուններ էր արձակում և երբեմն ճգնում էր ձեռքը նույ¬ նիսկ. Մարգարիտի ձեռքիցն աղատել և գնալ ջախջախելու «քոսոտ շանը»։

— Ա՛յ տղա,— խոսեց մեղմությամբ կույրը,— բա ըտենց բա՞ն կըլի՛ դու խո երեխա չե՞ս, ի՛՛նչ ես գժվել ու կատաղել.. տո ջհա՛ննամը թե մի հարբած շուն կծել ա քեզ… դու նրա հախիցը գալն ի՛նձ թող. ևս էգուց մեկ քյոխվա շինեմ նրան, որ էլ չմոռանա… իէոլռանա ի՞նչի չեք փչում, տղե՛րք… Գինի բերեք, ո՞ւր եք քեֆներդ խարաբ անում… հե՛րն անիծեմ քյաչալ Թորոսի, մի ընե՛նց քեֆը զլեցեք, որ սաղ Սարոյենց թազը ժաժ գա… Աղջի Մարգարիտ, ո՞րտեղ ես…

— Ըստի եմ, հայրի՛կ…