Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրանց հետ: Այդ օրվանից էշը նրանց ամենասիրելի կենդանին դարձավ։

—Շատ իրավ է,— խոսեց Սուրեյա էֆենդին,— ես ինքս տեսել եմ, թե որքան են նրանք սիրում էշին, որքան խնամում եմ նրան. ուրիշ անասուն չեն պահում, բացի էշից:

—Եթե հրաման կտաք,— շարունակեց Արթենը,— այդ մասին էլ մի ծիծաղելի պատմություն անեմ։

—Ապա՞, նայե՜նք,— գոչեց կայմակամը։

—Մի օր,— սկսեց Արթենը,— լելեն, այսինքն որձ էշը, հիվանդանում է։ Մենք՝ բոշաներս, շատ հավատացող, բարեպաշտ մարդիկ ենք։ Մտածում են՝ ինչպե՞ս լավացնել և վճռում են քահանա կանչել, որ ավետարան կարդա գլխին։

—Հա,հա֊հա,— …ծիծաղեցին ամենքը. էշի վրա «ինջիլ» կարդալ…

—Ալս,— շարունակեց Արթենր,— վճռեցին, բայց ի՞նչ անեին, որ քահանան չիմանար, թե էշի վրա է կարդում. մտածեցին մի մեծ շորով այնպես ծածկել անասունին, որ քահանան նրան հիվանդ մարդ կարծեր։ Այդպես էլ եղավ։ Քահանան գալիս է, հանդիսավորապես ավետարանը բաց անում և սկսում… Մի քիչ տեղ բանը լավ է գնում, մեկ էլ հանկարծ, չգիտեմ ինչի՞ց, երևի տերտերի ձայնը դուր է գալիս անասունին, էշը գլուխը թալի է տալիս, երկար ականջները դուրս է հանում և ղռ՜ո՜ռ՜…

Կայմակամը ու հյուրերը սկսեցին սաստիկ խնդալ: Արթենր ուրախ էր, որ կարողացավ հաճելի դաոնալ:

-Աֆֆերիմ, Արթեն.,– գոչեց կայմակամը,— աֆֆերիմ պատմությանդ համար… երևակայում եմ, թե «քեշիշը» ինչ դեմք պիտի ստանար, երբ տեսավ էշի երկար ականջներն ու լսեց սիրուն ձայնը… հա՜, հա՜, հա՜…

-Իսկ ասա տեսնենք,— հարցրեց մի քիչ հետո Սուրեյա էֆենդին,– ճի՞շտ է, որ երբ աղջկան ամուսնացնում են, հարսանիքից հետո փեսսւն մտնում է թոնիրը, հարսը պտտում է թոնրի շուրջը, խոստանում, որ կմուրա, կբերե և ամուսնուն կկերակրև. այն ժամանակ միայն, ասում են, ամուսինը դուրս է գալիս թոնրից[1]:

  1. Այս թեև խոսվում հայերի մեջ, բայց երկար ստուգելով դտա, ՛որ ոչ մի ճշմարտություն չունի. ճշմարտությունն այն է, որ հարսանիքից հետո, հարսին ու փեսայիե մոտեցնում են օջախին և երդվեցնում հավատարիմ մնալ նրան և մաքուր պահել նրա պատիվը: Այս սովորությունը շատ տեգ հայերի մեջ ևս կա, ինչպես նաև թուրքերի: