Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/605

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կգրվի մի քանի տարի, հետո, մեկ էլ տեսար, պորտֆելը թևի տակ, մի չաղ գործ պորտֆելի մեջ, մեզ նմանների առաջ կկանգնի ո՜ւ… Հարուրանոցները կգա՜ն ու կգան… (Ծիծաղ)։ Հը , ղո՞րդ չեմ ասում… Ի՞նչպես է մտադիր — Թիֆլի՞ս, թե՞ Բաքու։

ՍԱՀԱԿ.— Չգիտեմ… Ասում է, որ ամառս հանգստանալ է ուզում, հետո… գյուղական գործերով է ուզում զբաղված լինել, գյո՛ւղումը մնալ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Զարմացած)։ Ինչպե՜ս… Խո քամիներ չկա՞ն գլխումը… Տո՞, գյուղումն էլ եղալի գո՞րծ կլինի… Լավ չե՛ս լսած լինի… Ա՛յ, թող մեկ զարթնի, տես ո՞նց ես նրան հնարքը ցույց տամ… Մենք փորձված ենք… Ըհը՜, էս ա Հոռոմսիմն էլ եկավ… (Ելնում է դիմավորելու

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— (Մտնում է հագնված, ժպտուն

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— (Գնում է դեպի նա)։ Է՞հ, աչքդ լույս, Հոոոմսի՛մ. հրեն Սաշա՛ն էլ եկավ… էլ քո քեֆին քեֆ չի հասնի… (Ձեռքն է թոթվում

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Աչքդ լուսով մնա… Հա՛, բա՞ս… էսքան տարի աչքս ջուր կտրեց սպասելով։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Հիմի խո՛ ամեն ցավ կմոռանաս… Հանաք բան չիմանաս, հա՜… Հարուրանոցներն էնպե՛ս գան, որ ինքդ էլ զարմանաս… Չզարթնե՞ ց…

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Զարթնեց, հիմի կգա… (Ամուսնուն)։ Սամավարը չբերի՞ն… Ասում ես՝ մի գոռա. բա չգռռա՜մ… Մեկ սհաթ ա՝ ասել եմ գցիր…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Շո՛ւտ է դեռ, ի՞նչ է եղել որ. սկի զանգերն էլ չեն խփել… Առաջի եկողն էլ խո ես եմ, հը՞…

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Շնորհակալ ենք… բա Մարգարի՞տն ինչի չեկավ. չի՞ էլ գալու։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Ինչպե՞ս չէ. բա չե՞ս թողնի, որ մեկ զարդարվի…


3) Նույնք և Կիրակոս (ծառան)


ԿԻՐԱԿՈՍ.— (Ներս է բերում ինքնաեռը, դռան մոտ)։ Խանո՞ւմ, ըստե՞ղ դնեմ, թե՞ ներսը։

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Ըը՞, հողե՞մ գլխներդ. լավ ա, որ բերիր…Ըստե՛ղ դիր. Մարգոյին էլ ասա՝ թող գա չայը շինի։

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Նոր եկած եղբոր գլխովը պտտելիս կլինի ա՜յ…

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Հա… Զահլեն տանում ա. կասես չաչանակ ըլի. խոսում ա, հա՛ խոսում։