Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/616

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այստեղ… Հետո է՛լի կգամ, միասին կգանք… (Վերցնում է գլխարկը)։ Թող Սաշան էլ մի քիչ մասլահաթ անի Թերեզի հետ… Ջահել են… (Գրիգորին՝ նշանակալից ակնարկով)։ Որ ճրագով փնտրեիր, է՜, այսպես փեսացու…

ԳՐԻԳՈՐ.— (Ծիծաղելով և իբրև թե նեղացած)։ Ի՞նչ եք հրամայում… Թողնե՛նք այդ խոսքերը…

ՏԻԿ. ՎԱՐԱԿՅԱՆ.— Ի՛հ, Մատվե՛յ Եգորիչ, գյուղի աբլակա՜տ…

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.— Գյուղի աբլակա՞տս որն է… Մարդը պրիսյաժնի է, հասկանո՞ւմ ես: Հազար աբլակատի մի ձեռքով հուպ կտա, ջեբը կդնի… (Սահակին)։ Դե՛հ, ցտեսություն, կգանք… Բաս մեկ լավ քեֆ ենք անում այս երեկո, հա՞, Հոռոմսի՛մ։

ՏԻԿ. ՄԱՆՈՒԿՅԱՆ.— Անպատճառ։ Ասել եմ, որ մի լավ գառ մորթեն:

ՄԱՏՎԵՅ ԵԳՈՐԻՉ.– Ա՜յ, շատ ապրես… Մե՜կ քեֆ անենք, որ սա՛ղ գեղը հավաքվի գլխներիս… (Գնում է ծիծաղելով


7) Մնացածները, վերջում՝ Կիրակոս։ (Քիչ լուռ է բեմի վրա։ Գրիգորը ու կինը՝ կանգնած։ Տիկին Մանուկյանը սեղանն է ժողովում, Սահակը՝ օղին)։


ԳՐԻԳՈՐ.— Էդպե՛ս… Տղա՛դ էլ եկավ… Հիմի էլ խո չե՞ս գանգատվի, որ դժվարության մեջ ես, Սահա՛կ բեկ։ Աստուծով լավ փող կաշխատի, պարտքդ էլ կտաս… (Մոտեցող Սահակին քիչ մի կողմ է տանում)։ Բայց գիտե՞ս, աշխատիր գլխիցը հանել գյուղում մնալու հիմար միտքը… Ախր գյուղը ի՞նչ եկամուտ կտա նրան։ Որ սաղ տարին աշխատի, սկի մի քանի հարյո՛ւր էլ չի ունենա։ Հետո՞, դրանով պարտքիցդ կպրծնե՞ս…

ՍԱՀԱԿ.— Իհարկե… Տեսնենք… Խենթություն է ասածը…

ԳՐԻԳՈՐ.— (Ձայնը ավելի է բարձրացնում)։ Իհարկե՝ խենթություն է… Ի՞նչ գործ պիտի ունենա գյուղումը։ Մեկը հենց ես, մի՞թե պետք ունեմ փաստաբանի… Սկի՛ էլ չէ։ Ողջ կենա քաչալ Մարտիրոսը, համ էժան, համ էլ օրենքը իմացող… Չէ՛, հիմարություն թող չանի. թող գնա Թիֆլիս. փող չունի՝ տամ. մի լավ կանտոր բաց անի… Ես խոսք եմ տալիս, որ մենակ հենց ինքս տարեկան նրան 2-3 հազարի գործ տամ… Այնքա՛ն կապեր ունեմ, բոլորին էլ կծանոթացնեմ. տղայիս պե՛ս նայեմ… Հը՞, սրա՞ն ինչ կասես, Հոռոմսի՛մ։

ՏԻԿ. ՄԱՆՈԻԵՅԱՆ.— Իհարկե, քե՛զ մատաղ, Գրիգո՛ր աղա… Դե՛հ, հլա