Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/624

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Բարկացած): Լռեցե՛ք, այդ ինչե՜ր եք ասում։ Ինչպե՜ս թե զոռբա է, փող շատ ունի… Թող ունենա։ Արդարությունը՝ ուժ, հարստություն չի՛ ճանաչում. նա մե՛կ է ամենքի համար։ Ասացի ձեզ. երկու ամսից ավելի է՝ այստեղ եմ, և օր չեղավ, որ նրա անիրավությունների մասին նոր բաներ չպատմեն ինձ… (Բաղդասարին)։ Գործդ ես կվերցնեմ, ամի՛։ Ո՛չ մի կոպեկ էլ չեմ առնի քեզնից… Ժամանա՛կն է գյուղն ազատելու այդ հրեշի ձեռքից… (Զաքարին): Իսկ դո՞ւ ինչ գործ ունես, քո՞նն էլ պարտքի, տալիքի զործ է։

ԶԱՔԱՐ. - Բաղս խլում են, Ալեքսա՛ն բեկ. գործը հին սուդումը. որդիքս կկոտորվեն քաղցածությունից։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Ո՞վ է, դարձյա՞լ Գրիգոր աղան։

ԶԱՔԱՐ.— Չէ՛, քե՛զ մատաղ, Ավետիսանց Գաբրելն ա…

ԲԱՂԴԱՍԱՐ.— Սո՛ւտ ա, ա՛ խալխը, սո՛ւտ ա… Ես ձեզ ասել եմ ու կասեմ, որ Գաբրելը սկի կո՛պեկ չունի, ո՞րտեղից քեզ 500 մանեթ տվավ… է՛լի Գրիգոր աղան ա… Ա՛յ կտեսնեք, բաղիդ վրա աչք ա տնկել ու Գաբրելի՛ն ա մեջ գցել…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Մարգարին և Սերոբին)։ Իսկ դո՞ւք ինչ գործ ունեք… (Հիշելով)։ Հա՛… ձեր խնդիրը պատրաստել եմ… Ուզածս թղթերը բերի՞ք։

ՄԱՐԳԱՐ.— (Հանում է ծոցից թղթեր և տալիս է): Հրե՛ս, բերել ենք…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Առնում է)։ Լա՛վ… Երբ գործը կնշանակվի, ձե՛զ էլ իմաց կտամ… Ապահո՛վ եղեք, իրավունքը ձե՛ր կողմն է։

ՍԵՐՈԲ.— Այ, աստվա՜ծ քեզ օրհնի… Բաս մենք կպրծնենք, է՜լի…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Անպա՛տճառ։

ԶԱՔԱՐ.– Բաս ի՞մ գործը ոնց անենք, Ալեքսա՛ն բեկ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Քո գործն էլ ես կվերցնեմ։ Իհարկե դու էլ վկաներ կունենաս… Մի քանի օրից է՛լի եկեք, ես մեկ տանուտերի հետ կխոսեմ, հետո ձեզ կանչել կտամ։

ԲԱՂԴԱՍԱՐ.– Բաս գնա՛նք, ա՛ խալխ։ Աստված մեր Ալեքսան բեկին մեզ համար սա՛ղ պահի։

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Մի՛շտ եկեք ինձ մոտ առանց քաշվելու՝ երբ գործ ունենաք։ Մեկ էլ այսուհետև առանց ինձ հարցնելու սկի՛ ձեռք չքաշեք վեքսիլի կամ ուրիշ թղթի… էդ քյաչալից էլ զգույշ կացեք, ասում են, որ Գրիգոր աղայի մարդն է… (Բաղդասարին): Ա՛մի… (Զաքարին): Դո՛ւք էլ. էս երեկո եկեք ինձ մոտ՝ խնդիրներդ գրեմ և մտածենք, թե ի՞նչ պիտի անենք… Մեկ 5-10 վկաների անուննե՛ր էլ