Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/648

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է ուզածդ, հը՞… Գիտես, որ չեմ խնայում ոչինչ,… Ի՞նչքան ես ուզում — տամ։ (Ձեռքը ծոցն է տանում

ԹԵՐԵԶԱ.— (Ցնցվելով ոտքի է ելնում, դեմառդեմ մի րոպե նայում է հորը, հետո խիստ)։ Հա՛յր, դու ինձ մի՛շտ երեխայի տեղ ես դնում… Ամեն բանի վե՛րջը կա, հա՛յր…

ԳՐԻԳՈՐ.— Ուրեմն ի՞նչ է ուզածդ, ի՞նչ է ասելիքդ… Չլինի էլի այն անպիտանի մասին է… Սիրո՞ւմ ես նրան — ինչո՞ւ մերժեցիր… (Հեգնորեն)։ Չուզեցիր իբր վա՞րձ դառնալ իմ փրկության… փրկությո՞ւն… ինչի՞ց, օրիո՛րդ, ումնի՞ց… Նրանի՞ց, այդ լակոտի՞ց… ավելի շուտ մտածիր նրա՛ն փրկել իմ ձեռքից, հասկանո՞ւմ ես. նրան, որի թոզը երկինք կբարձրանա շուտով… (Լրջանում է)։ Թո՛ղ երեխայություններդ, Թերեզ. կարդացածդ ռոմանների միջից վերցրած խոսքե՛րն էլ թող… Սիրո՞ւմ ես նրան — գնա՛, ես խո չե՛մ արգելում։ Ընդհակառակն… Տես ես որքա՜ն բարի եմ և ներողամիտ: Նախատե՛ց ինձ, ավազա՛կ կոչեց — բայց եթե դու կամենաս նրա կինը լինել — ամենը կմոռանամ և հոժարությունս կտամ… Էլ բան ուզո՞ւմ ես։ Սրանից ավելի՞ն…

ԹԵՐԵԶԱ.— (Քիչ լռությունից հետո՝ վճռական): Հա՛յր, ես ուզում եմ, որ դու զղջաս և չշարունակես այլևս այդ կեղտոտ արհեստը, այդ… գյուղացիներին կեղեքելդ… (Խիստ)։ Ամաչո՛ւմ եմ, որ քո աղջիկն եմ, հա՜յր…

ԳՐԻԳՈՐ.— (Ոստնում է տեղից և բարկությամբ)։ Ահա՜ թե ինչ… ամաչում ես, որ իմ աղջի՞կն ես… Այդպե՞ս ես խոսում դու հո՛րդ, հորդ հետ, որ քեզ համար ոչինչ չի խնայել… Ա՞յդ է քեզ ուսման տալուս հետևանքը… Այդպե՞ս ուրեմն… Լա՛վ, դու այսուհետև՛ կտեսնես, կտեսնես, թե ի՞նչ է նշանակում հորդ դեմ զինվել, նրա գործերի մեջը խառնվել…

ԹԵՐԵԶԱ.— Հա՛յր…

ԳՐԻԳՈՐ.— (Խիստ բարկացած): Լռի՛ր։ Անզգամություն չեմ ուզում… Ահա՛ ուսմանդ, քեզ ազատ մեծացնելու, երես տալուս հետևանքը… (Քայլում է դեպի դուռը)։ Չհամարձակվե՛ս հորդ հետ այդպես։ Անզգա՛մ… (Դուրս է գնում և դուռը շրխկոցով փակում ետևից):


7) Թերեզա, տիկին Վարակյան


ԹԵՐԵԶԱ.- (Դեմքը ձեռքերի մեջ՝ մնում է, հետո, հուսահատ ցնցումներով հեկեկում է բազկաթոռի մեջ։ Այդ տևում է մի րոպե, բեմի վրա լոություն է