Jump to content

Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/670

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վախտն էլ խո սիբիրակա՞ն կըլենք… Չէ՛, ախպե՛ր… (Ալեքսանին)։ Գրի՛ր, Ալեքսա՛ն բեկ… ես չե՛մ կարա ձեռքս ավետարանի վրա դնեմ ու սուտ խոսեմ…

ԲԱՂԴԱՍԱՐ.— (Մեղմ)։ Թե երդում տալ տվին — յանի որ… ես էլ չեմ կարա սուտ խոսալ…

ԶԱՔԱՐ.— Ալե՛քսան բեկ, չի՞ ըլի, որ ինձ ազատես… Խե՛ղճ մարդ եմ, մի՛ գցիլ ինձ խաթի մեջ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ծիծաղելով): Տո՛, որ դրուստը խոսես՝ խաթի մե՞ջ կընկնես… (Գյուղացոց)։ Բաս է՞դ էր ձեր արջի որս գնալը… էլ ի՞նչ էիք մեծ-մեծ բրդում… Դո՛ւ, Բաղդասա՛ր ամի, ասում էիր, թե կխփե՜նք արջը, հա՜յ կքերթենք… Գնացե՛ք, գնացե՛ք. ձեզ բոլորիդ վկա կգրեմ… Չուզեցի՛նք ձեր բողոքը, թող ե՛ս ապերախտ լինեմ, թող ամեն ծանրություն ինձ վրա միայն ընկնի…

11) Նույնք և եսաուլներ

(Հանկարծ դուռը բացվում է, սենյակն են մտնում, նախ մի եսաուլ՝ ձեռքին մեծ ծրար, ետևից երևում են երկա-երեք ուրիշ եսաուլներ, հետո՝ Սահակի, տիկ. Մանուկյանի, Մարգոյի և Կիրակոսի վախեցած դեմքերը

ՄԻ ԵՍԱՈՒԼ.— (Քայլում է դեպի Արշակը և պարզում է նրան ծրարը)։ Նաչալնիկի՛ց հրաման… Շտապողական է…

ԱՐՇԱԿ.— (Զարմացած և վախեցած՝ վերցնում է ծրարը և բաց է անում. միաժամանակ)։ Հրամա՞ն… Շտապողակա՞ն… (Սկսում է կարդալ։ Ամենքը սրտատրոփ և վախեցած դեմքերով հետևում են կարդալուն):

ԱՐՇԱԿ.— (Կարդալիս ցնցվում է, գունաթափվում։ Երբ վերջացնում է, ձեռքերը թուլանում են և իջնում։ Ալեքսանին)։ Հրամանը ձե՛զ է վերաբերում… Նահանգապետը հրամայել է անմիջապես ձերբակալել ձեզ, հանձնել եսաուլների ձեռքը և քաղաք ուղարկել…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— (Ապշած): Ի՞նձ… ձերբակալե՞լ…

ԱՐՇԱԿ.— Ամբաստանված եք իբր հեղափոխական…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.— Իբր… իբր ի՞նչ… հեղափոխակա՞ն։

ԱՐՇԱԿ.— Նա՜ է. այն հրեշը… այդպիսի զենքո՞վ է կռվում այժմ…

ԱԼԵՔՍԱՆԴՐ.– Այդպե՞ս… (Մի րոպե լուռ մնում է, հետո հանկարծ վճռականորեն բարձրացնում է գլուխը, դառն կերպով ժպտում, մոտենում է սեղանին, ջղայնությամբ մի քանի տող բան է գրում բողոքի տակ, չորացնամ և պարզում է Արշակին): Եվ այնուամենայնիվ,