Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այս տանջանքին, որպես կրոնապետն ու այն երիտասարդ բնագետը տվին – մեկն իր հավատքով, մյուսն իր հույսով…

Ու վեր կացավ՝ խուսափելու այնտեղից, գուշակելով, որ այդ երիտասարդը մի նոր կծու սլաք է մղելու իր վերքի մեջ, մի նոր վիշտ ազդելու և կուտակված դառնությունը ավելի ծխացնելու:

— Կա՛նգ առ, — կանչեց նրան երիտասարդը, — կա՛նգ առ, իմաստուն, փոքրոգի մի՛ լինի. եկ և քամի՛ր բաժակդ մինչև մրուրը, և թող վերքդ բոլորովին խստանա, մտային տանջանքդ խորանա, լայնություն ստանա, պարփակի ամբողջ մարդկությունը, և թող դառնությունդ լուտա ավելի կատաղաբար, խանձե ամեն բան։ Ինչի՞ց գիտես, որ այդպիսի խորացած դառնությունները չեն, որոնք պիտի պատռեն գիտակցության վրա պարզած քողը. ինչի՞ց գիտես, որ այդպիսի զորեղացող մտային տանջանքը, ըմբոստացող ոգիները չեն, որոնք ոստնելու-անցնելու են խոչընդոտները, որոնք իրենց գլուխների փշրվելու գնով, ոտնատակ տալով մարդկությունը փտեցնող ճահիճը, իրենց տանջանքով չորացնելու են նրանց և գիտության դրոշը կանգնեցնելու ապագա դալարագեղ, լույսով ողողված ասպարեզի վրա…

Ւմաստունը կանգ առավ։ Ո՞վ էր ուրեմն այդ երիտասարդը, որ այդպես համարձակորեն հարձակվում էր նրա փոքրոգության վրա, որ հորդորում էր նրան տանջվելու, որոնելու, ըմբոստանալու և հետևաբար՝ միշտ թշվառ, միշտ ապերջանիկ մնալու…

Չկարողացավ տեղից շարժվել:

— Ո՞վ ես դու, երիտասարդ, — ասաց նա, — արդյոք դու ինձնից ավելի շա՞տ ես ապրել, ավելի շա՞տ ուսել և ավելի՞ հասկացել. և ի՞նչ ես ապրել, որ հասել ես այդ բարձրության. տանջանքի ի՞նչ մեծ բովից ես անցել, որ համարձակվում ես ինձ փոքրոգի անվանել։ Խոսի՛ր, ի՞նչ ես կրել դու, որ ավելի փորձառու ես դարձել, ավելի իմաստուն՝ քան ես։

Երիտասարդը դառնությամբ լի աչքերով նայեց իմաստունին և ասաց.

— Սիրել եմ. ահա թե ինչ։

6

Իմաստունը զգետնած էր։

Երբեք չէր մտածել կրքերի այդ ամենամեծի վրա, որ տանջանքների ամենամեծ աղբյուրն է փորձառության ամենամեծ բովը։

Երեք նա չէր սիրել, և երբեք չէր ճաշակել սիրո քաղցրահամ