Էջ:Vrtanes Papazyan, Collected works (Վրթանես Փափազյան, Երկեր).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին նստում, իսկ մանուկները խաղեր էին սարքում և օդը ուրախ աղմուկով լցնում։

Մի երեկո էլ, երբ մթնել էր, և բոլորը ընթրիքի նոր էին նստել, հանկարծ քարայրի դռան առաջ փայլեցին երկու աչքեր, և լսվեց մացառների խշրտոց։

— Ո՞վ է այդ,— ոռնաց Զեբը։

— Բարեկամ է,— լսվեց մի խռպոտ, անախորժ ձայն, հետո առաջ եկավ մի մեծ դեմք։

— Մեծ Խորհրդի Կարմիրն է,— ավելացրեց ձայնը մոտից։

Սարհոնի դեմքը խոժոռվեց։ Այդ քսու գայլի գալը լավ բան չէր գուշակում։ Բայց ոչինչ անել չէր կարելի, որովհետև Կարմիրը գայլերի Մեծ Խորհրդի մեծափառ գզիրն էր, նրա սուրհանդակը։

— Համեցե՛ք, ներս մտիր, Կարմի՛ր,— ասաց Սարհոնը,— համեցեք ընթրիքի։

— Ո՛չ, շնորհակալ եմ,— ասաց Կարմիրը դռան մոտից,— ես նոր եմ ընթրել… Բայց ինչ-֊որ Օձի հոտ է գալիս այստեղից։

– Այդ ոչինչ, Կարմի՛ր,— խոսեց Սարհոնը,— երևի շատ կուշտ չես ընթրել այսօր… ներս եկ, տեսնենք, Կարմի՛ր, ի՞նչ լուր ես բերում մեզ։

Կարմիրը ներս եկավ։ Բորենու նման ցից ու գզգզված մազերով, խորամանկ, գողի պես նայող աչքերով փոքրիկ գայլ էր նա։

— Գիտե՞ս, Սարհոն,— ասաց մտնելիս–,— ես Մեծ Խորհրդից եմ ուղարկված, ժամանակ չկա կորցնելու։ Մեծ Խորհուրդը գումարվել է Կլոր բլրի վրա և քեզ իր ատյանն է կոչում։

— Ւ՞նձ, իր ատյա՞նը… ինչո՞ւ,— հարցրեց Սարհոնը այլայլված,— ես ոչինչ չեմ գործել հասարակաց օրենքների դեմ։

— Ես իրավունք չունեմ քեզ պատճառը հայտնելու,– ասաց Կարմիրը լուրջ և խորհրդավոր դեմքով,— հանուն օրինաց՝ քեզ կոչում են Մեծ Խորհրդի ատյանը և…

Եվ ստացավ նա մի խրոխտ կերպարանք։

— Եվ ի՞նչ,— ընդհատեց նրան Զեբը ծաղրական դեմքով,— չլինի՞ ինձ էլ են կոչում այդ Մեծ Խորհրդի վսեմաշուք ատյանը։

Մեծաշուք պատգամավորը վիրավորվեց մի կնոջ այդպիսի ծաղրական ձևերից։

— Ո՛չ,— ասաց նա կծու ձայնով,— այդպիսի տեղերում կանայք գործ չունեն… կանայք ձայն չունեն…

— Հողը գլխներիդ,— գոչեց գայլուհին,— առանց մեզ դուք ձայն կարո՞ղ եք ունենալ։

Կարմիրը, երևի մտածելով, որ կնոջ հետ գլուխ դնել պետք չէ, մանավանդ