Էջ:White Varsenik.djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ գարուն կբերեր, որ հաճելի կդարձներ ետմիջօրեի քիչ մը տաք արևը։ Մանուկներու ճիչեր, կարկաչահոս ձայներ կբախեին իրարու։ Մերթ ընդ մերթ ծառերը կսրսփային, կդողային, կծռեին իրարու վրա ու կհամբուրվեին։

Քաղաքը ուրիշ էր, հոս ուրիշ։ Պոլսո մեջ անցուցած իր է՛ն երջանիկ ժամուն իսկ, խորունկեն կհիշեր իրենց Յալըն ու աղվոր և քմահաճ ծովը։ Շուտով պտուղներու եղանակն էր։ Կարելի չէր այս ամսուն արտերը ելլել ու խելոք կենալ։ Եթե նույնիսկ ուզեիր ծառի մը տակ նստիլ, հովը կուգար ու հետդ կխաղար, հովը կուգար ու պահվըտուքի կսկսեր հետդ։ Անուշ, համեղ արև մը կըլլար դեղին ճամբաներուն վրա։ Արահետներուն եզերքը, խոպան հողերու վրա՝ բնությունը անսպառելի համբերությամբ մը գորգ կհյուսեր։ Կիրակի հետմիջօրեներուն ո՞վ քաղաքը կմնար որ — խաղամոլներն ու գինեմոլները։ Ծերունիները անգամ արտերը կելլեին, երկուքի ծալված, _ կրթնած իրենց գեղջուկ գավազաններուն վրա։ Ու անոնց հետ ևս այդ ստահակ քաղքի հովը կխաղար։ Կուգար հեռուներեն, Ղումպազեն ու Պանատողեն, Մարմարայի բացերեն ու յոՒշենմիշ չէր ըլլար՝ արևի քանի մը թափառիկ ճառագայթներու հետ սիրվտիլ այդ ծերուկներուն հոգնած կըռնակներուն վրա։Քեֆը երբոր տեղը ըլլար նույնիսկ անոնց ալեհեր մազերուն կդիպեր։ Վազելեն կուգար, ատըմները չորս նետելով,Էլֆեները ուռցնելով, «ծե՛ գառըս», «քա Հոռոփսիմա», «ծե՛ էշօղլու էշեկ» կանչելով, տղու մը պեխերը կխածներ, քելեփիր գտածի պես՝ ասդին անդին մանուկներու թուշերը կպագներ ու անանկ մը կպագներ, որ կկարմրցներ զանոնք։ Ատանկ հով մըն էր իշտե, չափխըն, տալավերաճի, սեքսեն-չեմպերե նետված առսըզ հով մը, որ ո՛չ տերտերի մորուք, ո՛չ ալ մեծ-մոր լաչակ կխաղցըներ։ Առանց փասփորի ուզած տեղը կմտներ, ամրան տաքուն՝ զովիկ֊զովիկ կսլքտար երիտասարդ հարսերուն ծիծերուն բոլորտիքը։ Մենաշնորհյալ հով մ ըն էր վերջապես, չըսվելիք տեղեր կմտներ, աղջիկներու պաղպաջուն, կլոր, աղվոր ծունկներուն շուրջ հարման կդառնար, անոնց ներսի թանթելաներուն հետ կխաղար, կպլլվեր անոնց մեջքերուն ու երբ հոգներ կերթար «թա մորը բանը» ու հույն չոպաններուն սրինգներուն մեջ տաճկերեն Յանըխ երգեր կսուլեր։