Էջ:White Varsenik.djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կհամենար հյուրասենյակը։ Ամեն ինչ հաճելի էր հոս, ջերմ, շնորհալի։ Արաստաղի ճոխ լամբարեն քաղցր լույս մը կծորեր բազմոցներուն ու կահ-կարասիներուն վրա։ Ոսկեզօծ շրջանակներն ազգականներու ընտանի դեմքեր կժպտեին իրեն։ Կեդրոնը հորը մեծադիր նկարը կար, Պոլիս ուսանած ժամանակեն։ Երբ սիրտը շեն ըլլար՝ վայրկյաններով դեմը կկենար ու անմիտ բաներ կրսեր։ Խոսակցության ունկնդրելով հանդերձ՝ ակնարկը գամված մնացած էր հորը դեմքին վրա, երբ անգամ մը ևս հանդիպեցավ Երվանդի հայացքին ու կարմրեցավ։ Կարծես իրենց նայվածքները իրարու հանդիպեցան ճիշտ Հայրապետ աղայի դեմքին վրա։ Երվանդ քաղաքավարությամբ դեմքը դարձուց իրեն, պարզությամբ նայեցավ ու միշտ իր քիչ մը խիստ, քիչ մը շատ լուրջ ձայնովը ըսավ.

— Երեսիդ վերի մասը ու աչքերդ ճիշտ հորդ են...

Գրեթե ընտանությամբ էր, որ այդ բառերը արտասանեց ու ինք թե՛ քիչ մը նեղացավ ու թե հաճուք զգաց, որ երկար ատենե ի վեր առաջին անգամ ըլլալով ան ուղղակի խոսեցավ իրեն, առանց Պոյսո «դուք»-ը ընդգրկելու։ Հաճույք զգաց նաև այդ նմանությունը ճշտությամբ նկատած ըլլալուն համար։ Ի՞նչ որ զինքը կնեդեր սակայն՝ անոր համառ նայվածքն էր. որ կշարունակեր սևեռել իր դեմքը, կթափառեր բերնին շուրջ, վզին վրան։ Զայն զգաց նաև կուրծքերուն վրա ու ամբողջ մարմնով դողաց։ Բարակ շրջազզեստին տակ անոնց պրկված գունդերը կուզեր ծածկել ու շառագունելով կզգար, որ Երվանդի ակնարկը կհամառի հապաղիր Շփոթությունն ու հուզումը ծածկելու համար ելավ ոտքի ու Վահանի սուրճի պարապ սկահակը առավ։ Աղոտ երջանկություն մը կար հոգվույն խորը և նույն ատեն արտասվելու անորոշ փափագ մը։ Ու մանտոլինի այդ ուրախ եղանակը փոքր ալիքներով կշարունակեր հոսիլ ներս, միջոցը թրթռացնելով, գարնան գիշերը թաթխելով թեթև, հաճելի, անէական զվարթությամբ մը։

— Թռածը մինակ խելքերնին ըլլա նե՝ իսե,— ըսավ մորքեռայրը,— շատերը պատիվնին ալ վրա կատան կո, հելե խարնածներուն խոսքը չընինք...

— Մարդ չիյտե քի զորերնին ինչ է, ամառ էկավ մի թև- կէոքս կբանան կո, աժուռ շորապներն ալ մեկ կողմեն։ Ալ պարոնները մի ըսես, ծովի պանեռները մի՛ ըսես։ Մեր վա-