Էջ:White Varsenik.djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ երբեմն կուշանային։ Այդ կարճ հապաղումները կբավեին, որպեսզի զանոնք ստանալու ուրախությունը գիշերը անքուն պահեր զինքը։ Ի՜նչ քաղցր գիշերներ էին։

Երազի պես սահեցավ գնաց տարին ու մեկեն ինքզինքը վերստին գտավ քաղքի հին միջավայրին մեջ, Անշուշտ ցույց չէր տար իր ներքին տագնապը, բայց քանի մը շաբաթներ հարկ եղան քիլ մը՝ վարժվելու համաը։ Ո՞ւր էին Պոլսո հաճելի շաբաթ երեկոները, մեծ քաղաքի տոնական ու զվարթ կիրակի առավոտները։ Կարծես ոչինչ փոխված էր չորս տարիներու այդ երկար բացակայության ընթացքին։ Վերստին գավառական քաղաքի նո՛ւյն ծույլ կիրակի առավոտները ան֊ հեղլիորեն կհաջորդեին իրարու, նո՛ւյն մանրամասնություններով ու նո՛ւյն ծեսերով։ Պատարագը սկսելեն քառորդ ժամ մը առաջ մայրը պատրաստ կըլլար արդեն ու երբ ժամուն բակը ոտք կկոխեին՝ տերունական զանգակը կսկսեր զողանջել ավանդական դանգյուններով։ Բակի ծառերուն տակ նո՛ւյն քիչ մը աղտոտ լակոտները նո՛ւյն քարեգնդակը կխաղային։ Ու վերստին նո՛ւյն քահանաները նո՛ւյն ավետարանները նո՛ւյն շեշտով կկարդային։ Դպրաց դասեն նո՛ւյն շապիկ հագնող տղաքը՝ նո՛ւյն սխալներով կերգեին, չարափոխելով շարականներու բառերը։ Ու ինք ստիպված էր ամեն ինչ բաղդատել Պոլսո մեջ տեսածներուն ու լսածներուն հետ, տարբերությունը զգալ ու լռությամբ տառապիլ:

Բարեբախտաբար առանձին մնալու ու մտածելու շատ ժամանակ չուներ։ Իր ընկերուհիները օձիքը չէին ձգեր ու օր չէր անցներ, որ ծովեզերքը կամ դաշտը պտույտի չերթար։ Ազատ ժամերն ալ կօգտագործեր սենյակը հարդարելու և ավելի հաճելի դարձնելու։ Պոլսեն հեռանալե առաջ հայրը կարևոր գումար մը նվեր տված էր, որպեսզի ուզած իրերն ու արդուզարդի առարկաները գնե։ Զարուհիին հետ քանի մը օր ասդին անդին դեգերած էին, բայց հազիվ այդ գումարին կեսը ծախսած էր։ Մնացյալով կարգ մը մանր-մունր նվերներ գնեց, սիրուն ձայնագիր մը Արշավիրին համար ու գրեթե բոլոր իր սիրած գրքերը։ Խոշոր սնտուկ մը գիրք բերավ հետը քաղաք ու երաժշտական բազմաթիվ տետրակներ։ Ու հազիվ հասած իր և քրոջը սենյակին մեջ գտավ իրապես հաճելի անակնկալ մը։ Հայրը առանց նախապես իրեն հայտ-