Էջ:White Varsenik.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նումներե հետո, վերստին իրար կգտնեին, նույն հրճվանքով ու նույն եղբայրությամբ։ Երեկոն կվառեր հեռուն իր խարույկները, Վոսփորի բլուրներուն վրա։ Ու ողջ երկիրը, կթվեր, թե կդողդոջեր սիրով։ Նավ մը սահեցավ ճեղքելով Ոսկեղջյուրը, սուլելով։ Ինք որ անապատներու կրակը ուներ դեռ աչքերուն մեջ ու անհուն ավազադաշտերու տոթը դեմքին վրա՝ խորին երջանկությամբ կդիտեր ծովը ու իր մանկությունը քառասմբակ կվերադառնար իրեն։Ինչ որ կսիրեր այդ կարկաչուն աղմուկն էր՝ եզերքներուն վրա, ձկնորսներու ձայները, որ կբախեին իրարու ու կլուծվեին մոտակա նեղ փողոցներուն մեջ։ Աչդ աղի ծովուբույրը, ծովային սեզերու, ձուկի, ուռկաններու և մակույկներու արձակած հոտը, որ կելլեր հովին թևերուն վրայեն ու կհասներ դեմքիդ։ Ու կիները, որ կսահեին, իրենց հարուցած պզտիկ շրշյուններով, հեշտության բոլոր կարելիություններով՝ որ կկրեին մոտալուտ գայթակղությանց պես իրենց մարմիններուն վրա, պարտեզներու պես էին՝ որ ցանկապատեն կդիտես, նախանձելով տիրոջ։ Ու կանցնեին արդարև պարտեզներու պես ծաղկած, ձգելով իրենց ակոսներուն մեջ, վաչկատուն բույրերու ալիքներ։Կզարմանար հոգվույն խորը, ցավագին ապշությամբ մը, կյանքին այս խռովիչ գեղեցկության վրա։ Չորս տարիներու անառավոտ գիշերներեն հետո ինչպե՞ս դեռ երկրին վրա այսքան գարուն ու այսքան ծաղիկ կար։ Երեկոն կթրթռար անոնց մարմիններուն վրա՝ թափանցիկ շղարշի մը պես ու կլուսավորեր զանոնք։ Հրճվանքի թափորի մը պես՝ կերթային ապաստանիլ գիշերվան թավշյա լռության, սկսելու համար սիրո հավիտենական երգը։ Հրճվանքը, խուլ ալեկոծությամբ մը կելլեր քաղաքին ընդերքներեն ու կթավալեր փողոցե փողոց ու տունե տուն։

— Պեյի մը պես կապրիմ,— ըսավ Արշամ,— ու գործս զվարճալի է։ Բայց պետք է վերջ ի վերջո դպրոց երթալ: Մեծ երբայրս վերջին նամակով կպնդե, որ Կեդրոնական արձանագրվիմ։ Դյուրությամբ որբանոց կարելի է մտնել ու ցերեկները դպրոց երթալ։ Բայց տասնևութը տարեկան կըլլանք շուտով։ Նորեն որբանոց, առանց դրամի կտորի մը, նորեն նույն կերակուրները, որ զզվանքով բերնիդ կտանիս։ Դուն նորեն ազգականներունի ունս հոս...