Էջ:White Varsenik.djvu/296

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ալ թավալեցանք խոտերուն մեջ։ Կուզեր ոտքի ելլել, բայց հաջողեցա սրունքներեն բռնել ղինքը։ — Ձգե՛ ծե,— կպոռար,— հագուստս սյբտր աղտոտի...

Ոչ միայն չէի ձգեր զինքը, այլև տարիքես վեր ուժով մը կաշխատեի զայն խոտին վրա պառկեցնել։ Ու այդ ճիգս պատճառ կըլլար, որ զգամ իր մարմնին մատղաշ ճոխությունը։ Բայց երբ ձեռքս զգաց կուրծքին վրա, բուռն շարժումով մը թոթվեց զիս ու ելավ ոտքի։ Կկարծեի թե վշտացած էր։

— Արջու ուժ ունիս էղեր,— հարեց ժպտուն, մազերը շտկելով։

Ողջ մարմնովս կդողայի ու ես իսկ ապշած էի հանդգնութենես ու ուժես։ Ամոթահար ու շվար՝ լռությամբ կդիտեի զինքը։ Երբ հեղակարծորեն երկու ձեռքերուն մեջ սեղմեց գլուխս ու զիս համբուրեց։

Այդ անակնկալ արկածին վրա զարմանալու դեռ ժամանակ չունեցած՝ ճապուկ քայլերով հեռացավ սակայն ու արահետին խորեն լսեցի իր զվարթ ծիծաղն ու ձայնը, որ կըսեր.

— Մայրիկիդ ըսել չմոռնաս քի զինքը տեսնելու էկա...

Եթե աչքերս փակեմ՝ ինձ կթվի, թե կնշմարեմ իր ճերմակ շրջազգեստը, մեր գարնանային պարտեզին արահետին խորը։

Ամեն օր նոր գյուտ մը ունի՝ այս զարմանալի տղան։ Զարեհին հետ արևին մեջ նստած էինք ու կիսաձայն կխոսակցեինք, երբ հևիհև եկավ ցցվեցավ մեր դիմաց, ճակտին քրտինքը սրբեց ու պոռալով՝

— Ի՞նչ նյութի մասին կխոսեք կոր...

Կարելի՞ էր միթե անմիջապես պատասխանել։ Զարեհ իր մանկությունը կպատմեր ինձ, ու ես իմինս՝ իրեն։ Այնքան գուրգուրանք կար անոր ձայնին մեջ՝ որ ինձ կթվեր, թե կրնա լալ։ Լսելով զինքը՝ հոգվույս խորը կապշեի, թե ուրիշ մեկը ևս կրնար այդքան անուշ հիշատակներ ունենալ իր մանկութենեն ու այդքան զորությամբ հիջել զայն։ Երբոլոր ընդհատ բառերուն մեջեն՝ կնշմարեի իր մորը պատկերը, նուրբ ու գրավիչ։ Մտովի կըսեի՝ կրնա՞ ըլլալ, որ բոլոր մայրերը գեղեցիկ թվին իրենց զավակներուն։ Ու հոդկե կասկածը անմիջապես կսպրդեր հոգվույս խորը, գուցե մայրս