Էջ:White Varsenik.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կետեն, անձկությամբ կհետևեր, կսպասեր, որ ան մոտենա, մեծնա ու իր բնական ձևը ստանա։ Հայց Հելեն, որ կրթնած էր բազրիքին, կանչեց զինքը ու ժպտեցավ։ Ինք ևս արմունկներով կրթնեցավ բազրիքին, դեմքին վրա զգալով հովին զով շունչին հետ Հելենի Խուզարկու ակնարկը։

— Ի՜նչ գեղեցիկ եք, Աստվա՛ծ իմ,- ըսավ Հելեն՝ զվարթ բացականչությամբ մը։

Մեկեն չհասկցավ այդ քաղցր խոսքը, հետո ամչցավ ու դողաց։ Երբեք այդքան հաճույք չէր զգացած՝ նման գովեստ մը լսելով։ Դեմքը ջերմության մեջ էր ու չէր համարձակեր Հելենի նայիլ։

— Քանի՞ տարեկան եք,— հարցուց Հելեն,— ես տասնը յոթը տարու եմ։

— Տասնըվեց,— քիչ մը ստեց ինը։

Վարեն դաշնակին խոլ աղմուկը կբարձրանար վեր։ Քանի մը զույգեր քով քովի կպտտեին։ Նավաստիներու սենյակեն ալիք֊ալիք կհասներ կիթառի վրա նվագված միջերկրականյան երգ մը, որ շատ անուշ, որ շատ տխուր էր։ Ո՞ր տարին, ո՞ր թվականին էր, որ զայն լսած էր։ Կհիշեր, երկու տարի առաջ, Պուլկարիայեն հեռավոր զարմուհի մը հյուր եկած էր իրենց ու շուրջ ամիս մը մնացած։ ԻրիկոՒնները զինքը պտույտի կտաներ Յալըն ու երբ քիչ մը հեռանային, տրտում օտար երգեր կմռլտար։ Թախծալի ձայնով մը։ Տունը, ընթրիքեն հետո, պարտեզը միասին կնստեին ու ինք կաղաչեր, որ ան երգե։ Ո՜րքան երջանիկ էր այդ տարին ու ո՜րքան կսիրեր այդ մեծ աղջիկը, որ կհաճեր զինքը ընկերուհի մր համարել։

Գիշերը խաղաղ ու քաղցր եղավ ծովոլն վրա։ Առաջին կարգի սիրուն խուց մը կբաժներ իրեն ընկերակցող տիկնոջ հետ։ Լուսամփոփը հաճելի լույս մը կհեղուր մաքուր ու շնորհալի իրերուն վրա։ Նեղ, բայց հանգստավետ անկողնին մեջ կծկված, քիչ մը շատախոսեց ու հետո երկարորեն դիտեց խուցին պատուհանիկին վրա ալիքներուն ճերմակ խաղը։ Քանի ալիքները կվազեին ու կփշրվեին այդ ապակյա լուսամուտին վրա, քանթ նավը կտատաներ՝ այնքան հաճելի հուզում մը կօրորեր մարմինը։ Մեկիկ-մեկիկ բաժանման ժամու մանրամասնությունները կարթննային ու քաղցր տրտմությամբ մը կլեցնեին հոգին։