Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պարծեցավ. «Հայկաշենը փոքր գյուղ ա, բայց մի 150-200 հոգի ընտեղից կռվելու են դուրս եկել, հիմի մենք երկու հատ գեներալ ունենք՝ Սեյրան Սարոյանը, Գագիկ Մելքոնյանը»։ Լիլոն ցույց է տալիս ձեռքը՝ վիրավորվել է Մելիքաշենի կռվում։ Լիլոյի մասին պատմում էին, որ նա մի անգամ իր նախաձեռնությամբ գնացել էր թուրքի գյուղը՝ հնդուհավ գողանալու, որ բերի՝ ուտեն, բայց հետո պարզվել է, որ ավելի մեծ օգուտ է տվել, քան թարմ հինդուհավի միսը կարող էր լինել. «Թուրքերը, ուրեմն, հարձակվեցին, մենք պահեցինք, ռուսական բանակն էլ էր մեզ նեղում, ես իջել եմ թուրքի գյուղը, ասի գնամ անասուն բերեմ, մառախուղ էր, հնդուշկեքս քշելուց՝ մեկ էլ մառախուղը ցրվավ, տեսա գյուղի մեջտեղն եմ, սաղ թուրքերն էլ՝ հետևիցս լարված», չէին կարում հնդուշկեքը ձեռիցս վեկալեն, սաղ ականատես են, վերևից գոռում էին՝ թող, թուրքերը կսպանեն քեզ, թող, մենք էլ են վախտ գրանատներ ունեինք, շպրտուն էի, դրանք փախնում էին…»։ Այդ ժամանակ, երբ Լիլոն Պանիկովսկու և գյուղացիների սագագողական աղմուկ էր սարքել, հայկական ուղղաթիռը կամավորականներով լիքը իջնում է Հադրութի մարզադաշտում, և ռուս զինվորները շրջապատում են ուղղաթիռը, որ ձերբակալեն կամավորականներին։ Բայց այդ ժամանակ ռուսները լսում են մի մեծ աղմուկ՝ ադրբեջանական հյուղի կողմից. «Ռուս գեներալ Կրավչուկն էր, որ ասել էր՝ հլա գնացեք-տեսեք՝ էդ ո՞վ ա գրանատ