Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վիրավորվելուց հետո Քյարամի հայրը դառնում է պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ ու վերադառնում է հայրենի տուն։ Պատերազմի մասնակիցն ու հաշմանդամը, հասկանալի է, միշտ ասում և խոսում էր հայրենասիրության ու պատերազմի մասին, որի արդյունքում ոչ միայն նախկին ԽՍՀՄ-ը, այլև՝ ողջ աշխարհը փրկվեց ֆաշիստական ժանտախտից։ Ֆաշիստական Գերմանիայի ջախջախման մեջ իրենց ուրույն ներդրումն ունեցան նաև եզդի ժողովրդի հազարավոր զավակներ, այդ թվում Լաթո Գոլչյանը, ով շատերի համար իր ապրած կյանքով դարձավ օրինակ։

Քյարամն էլ հենց մանկուց դաստիարակվեց այդ հոգով ու ընտրեց զինվորականի ճանապարհը… 1974 թվականին ավարտելով Երևանի թիվ 47 դպրոցը, ծառայեց նախկին խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո սովորել և ավարտել է Թբիլիսի քաղաքի միջնակարգ ռազմական ուսումնարանը, որը գործում էր ներքին զորքերի 8-րդ գնդի հենքի վրա։ Այնուհետև ծառայության է անցել ներքին գործերի գնդում։ Աշխատանքին զուգահեռ սովորել է ՌԴ Ուլյանովսկի բարձրագույն ռազմա-տեխնիկական ուսումնարանում, մասնակցել է Չեռնոբիլի ԱԷԿ-ի աղետի հետևանքների վերացմանը, ինչի համար՝ պարգևատրվել է։ Ավարտել է նաև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։

Քյարամ Գոլչյանի ծառայությանն