Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ամենն ասվում է այն փոթորկոտ օրերի ականատեսի վկայությամբ, երբ մեր բարեկամ, անվանի հայ արևելագետ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հետ կազմակերպվում էին տարբեր կարգի միջոցառումներ, տեղի էին ունենում հանրահավաքներ, հնչում էին կոչեր կանգնել հայ եղբայրների կողքին, սատարել արցախցիներին, մեկնել ռազմաճակատ զենքով պաշտպանելու հայոց հողն ու հայ և եզդի ժողովուրդների ազատ ապրելու իրավունքը։

Երբեք չեն մոռացվի Ազիզ Թամոյանի ելույթները Կոտայքի մարզի (եզդիական Ամո թաղամաս) Զովունի գյուղում տեղի ունեցած հանրահավաքներում, երբ նա արտահայտեց իր ժողովրդի կամքը՝ կանգնել հայ եղբայրների կողքին, միասին կռել հաղթանակը։ Հանրահավաքները շարունակվում էին, դրանց մասնակցում էին հազարավոր եզդիներ, և Ազիզ Թամոյանն իր կրակոտ ելույթներով, եզդի ժողովրդի իղձերն արտահայտելով, ժողովրդին ոգևորելով՝ փաստորեն դարձավ ժողովրդի նվիրյալ առաջնորդը։

Զովունի գյուղից, ուր տեղի ունեցան հարյուրից ավելի հանրահավաքներ, ոգևորության ալիքն անցավ հանրապետության մյուս շրջանները։ Եվ ամենուրեք Արտաշատում ու Արմավիրում, Արարատյան դաշտի եզդիաբնակ գյուղերում, Երևանի պետական համալսարանում, ուր տեղի էին ունենում հանրահավաքներ, ելույթ էր ունենում Ազիզ Թամոյանը, ոգևորում, ոգեկոչում էր եզդի երիտասարդներին, կազմակերպում նրանց մասնակցությունը, նրանց մղում պայքարի և հերոսության։

Եզդի ժողովուրդը ևս Արցախյան հերոսամարտերում մեծ կորուստներ կրեց։ Նահատակվեցին երեք տասնյակից ավելի