Էջ:Yazidis in Nagorno-Karabakh War.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եզդի ազատամարտիկներ։ Նրանցից երեքի՝ Իսմայիլ Շարոյանի, Թեմուր Զեյդինյանի և Գագիկ Հաջոյանի աճյունները հանգչում են Արցախյան ազատամարտի հերոսների կողքին՝ Եռաբլրում։ Ազիզ Թամոյանի շնորհիվ երեք ազատամարտիկների շիրիմները միշտ ծածկված են լինում թարմ ծաղիկներով վառ պահելով ընկածների հիշատակը։

Անուշադրության չեն մատնվում նաև մյուս զոհված եզդի ազատամարտիկների ընտանիքները։ Եզդիների ազգային միությունը, որի նախագահ է Ազիզ Թամոյանը, աշխարհի եզդիների առաջնորդը հոգատարությամբ է շրջապատել նրանց, ծանոթ է հոգսերին և մտահոգություններին, աշխատում է միշտ օգտակար լինել զավակներ կորցրած ընտանիքներին։

Դեռևս 1992 թվականին Եզդիների ազգային միության նախագահությունը սահմանել էր «Եզդի ժողովրդի ազգային հերոս» պատվավոր կոչումը։ Ազիզ Թամոյանն առաջիններից էր, որ արժանացավ այդ պատվավոր կոչմանը և հերոսի ոսկե մեդալին, դարձավ իր հերոս նախնիների արժանավոր ժառանգորդը, և օրինակ գալիք սերունդներին, այն է՝ եզդի երիտասարդության համար։

Ազիզ Թամոյանի մասին ասվածը թերի չլինելու համար մեջբերենք Եզդիների ազգային միության պաշտոնաթերթ «Էզդիխանա»-ում տպագրված հաղորդագրությունը. «Եզդի ժողովրդի դարավոր պատմությանն է նվիրված «Մենք եզդի ենք» պատմավավերագրական, «Անմահ է քո սխրանքը, եզդի ազատամարտիկ» գրքերի, մամուլում եզդիների կյանքին ու ճակատագրին նվիրված հրապարակային հոդվածների, ռադիոյով ու հեռուստատեսությամբ ունեցած հանրամատչելի