Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/214

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արևելք։ Նրանց մասին տե՛ս ընդհանրապես Նյոլդեքե, Տարարի, էջ 13— 15 և J. Marquart. Eranschahr, էջ 21 և 40—42։

163. Հայ նախարարների աքսորի տևողությունը մոտ 12 տարի է, սկսած 451 թվականի վերջերից կամ 452 թվականի սկզրից մինչև 463/464 թվականը. երբ նրանք կրկին Հայաստան վերադարձան։ Այստեղ հիշված 9 տարի և 6 ամիսը պետք է հասկանալ նախարարների կապված ու բանտարկված վիճակի մասին։ Մնացած ժամանակը նրանք թեև ազատ էին բանտարկությունից, բայց դեռ աքսորի մեջ էին Պարսկաստանում, իրավունք չունեին Հայաստան վերադառնալու և ծառայում էին պարսկական հեծելազորի մեջ Հրևում կամ Հերաթում։

166. «Նա և որ մեծ իշխանն էր աշխարհին»—Խոսքը Հրեի կամ Հևրաթի մասին է, որ գտնվում է այժմյան Աֆղանստանում:

167. Միհրան տոհմը Սասանյանների պատմության մեջ հռչակավոր դարձած երեք ամենանշանավոր տոհմերից մեկն է — Սուրենի, Ասպահապետի և Միհրանի—երեքն էլ Արշակունի, բնակության վայրը բուն Պարթևների երկիրը։ Այս տոհմի շառավիղ է համարվում նաև թե՛ Եղիշեի պատմությունից և թե՛ առհասարակ շատ հայտնի Միհրներսեհը։

168. «Ալանաց դուռ» էր կոչվում նախկին Վլադիկավկազի ճանապարհը կամ Դարիալի կիրճը։

169. Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Եղիշեն մի քանի անգամ տալիս է հայ նախարարական ցուցակներ, ավելորդ չենք համարում այստեղ դնել հայտնի գահնամակը (=հայ նախարարների գահերի դասավորությունը)։ Այդ գահնամակը գտել է Ю. Փ. Ахвердов-ը, առաջին անգամ հրատարակել է էմինը իր Խորենացու ռուսերեն թարգմանության առաջին տպագրության մեջ (1858 թ., էջ 358), նրանից վերցրել է Խորեն Ստեփանեն, իսկ Ալիշանն իր («Այրարատում» հրատարակել է այն ֆոտոտիպով, բնական մեծությամբ (էջ 430-ի և 431-ի միջև)։ Մենք վերցնում ենք այն Ն. Ադոնցի՝ «Армения в эпоху Юстиниана» (СПБ, 1908) աշխատությունից, որովհետև Ադոնցի ընթերցումը լավագույնն է եղածների մեջ (տե՛ս հիշյալ դիրքը, էջ 249—250)։


ԳԱՀՆԱՄԱԿ

(Իմ Սա)հակայ խնդիր արարեալ ի դրան արքունի յԱրտաշէսի թագաւոր ի զոր ի Տիսպոնն խաւսեցեալ եթէ ես զռամականն գնամա զոր Արտաշրի ի դիւանին տես ի ի Քաղոց ամսոյ Ժէ։ Եւ Վռամայ արքայից արքայի և բարերարի և գիր արարի ես Սահակ կաթողիկոս թէ որպէս Ձեր բարե-