Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րևանդի կողմերը. երկրորդ գունդը իմ ձեռքի տակ է, որոնց թույլ չեմ տա որևէ վնաս հասնելու արքունական զորքին։ Եվ էլի որքան պատերազմող մարդ որ կար այս աշխարհում, ցիրուցան արի այս երկրի զանազան կողմերը:

Իսկ երրորդ գունդը Վարդանի հետ Աղվանք ուղարկեցի՝ փոքրաթիվ և ոչ թե բազմաթիվ։ Համարձակ դուրս արի նրա առաջ և ամենևին մի՛ վախենա նրա դեմ պատերազմի ելնելուց. գիտեմ, որ պարտություն պիտի կրեն քո մեծ զորոթյան առաջ»։

Այս բանը դրեց և հասկացրեց մարզպանին, որի անունը Սեբուխտ էր։ Իսկ նա, երբ լսեց Վասակից այս բոլոր խրախուսանքները և ստուգելով համոզվեց, որ Հայոց սպարապետը սակավաթիվ գնդով է գալիս նրա վրա, այլևս չմնաց ճորա կողմերում, այլ հավաքեց իր ամբողջ բազմաթիվ զորքը և շտապով անցավ Կուր անունով մեծ գետը և հանդիպեց նրան Վրաց սահմաններին մոտիկ Խաղխաղ քաղաքի հանդեպ, որ Աղվանների թագավորների ձմեռոցն էր: Անցավ սփռվեց իր ամբողջ զորքով, բանակ դրեց և դաշտի ամբողջ մեծությունը բռնեց, զինված ու լիովին սպառազեն դուրս եկան կռվելու Հայոց զորքի դեմ։

Իսկ քաջ Վարդանը և նրա հետ գտնված ամբողջ զորքը, երբ տեսան հեթանոսների գնդի մեծ պատրաստությունը, նայեցին նաև իրենց սակավությանը. թեև թվով նրանցից շատ ավելի քիչ էին, բայց ամենևին չվախեցան նրանց մեծ բազմությունից, այլ բոլորը միասին իրենց ձեռքերը դեպի երկինք բարձրացրին, աղաղակում էին և ասում.

«Դատի՛ր, Տե՛ր, նրանց, ովքեր դատում են մեզ. կռվի ելիր նրանց դեմ, ովքեր ահա մարտնչում են մեր դեմ. քո զենքով ու ասպարով օգնի՛ր մեզ[1]։ Թափահարիր և դողացրո՛ւ այս անօրենների գունդագունդ բազմությունը. ցրվիր և ոչնչացրու քո թշնամիների չար միաբանությունը այս քո փրկական մեծ նշանի առջև և մեր՝ սակավաթիվներիս՝ ձեռքով քաջություն ու հաղթություն պարգևի՛ր այս անհամար բազմու-

  1. Սաղմ. ԼԴ 1-2: