Էջ:Yeghishe, The History of Vardan and the Armenian War (Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հովություն ձեռք բերին, և դեռևս նույն վայրում տեղավորված էին հանգիստ կերպով, Հայոց աշխարհից մի գուժկան հասավ, ճակատը վիրավորված ու օձիքը պատառոտված, և պատմեց ապստամբ Վասակի մասին. «Հեռացել է քրիստոնեության ուխտից և ավերել Հարոց աշխարհի շատ տեղերը, մանավանդ արքունի ձմեռոցները, որոնք զորքի կայաններն էին, Գառնին և Երամոնսը և Դրասխանակերտը՝ մեծ դաստակերտը, Վարդանաշատը և Օշական ամրոցը, Փառախոտը, Սարդյանքը, Ձողակերտ ավանը և Արմավրի բերդը, Կուաշ ավանը, Արուճը, Աշնակը և ամբողջ Արագածոտնը, Արտաշատի նահանգը և նույնիսկ Արտաշատն ամբողջովին, ինչպես և նրա շուրջը գտնված բոլոր գյուղերն ու ավանները՝ առել, ավերել և կրակ է տվել, և ձեր բոլորի ընտանիքները փախցրել-հեռացրել է իրենց բնակությունից։ Ձեռք է տվել նաև սուրբ եկեղեցիներին. տարել է նաև եկեղեցու սեղանի սուրբ անոթները. գերել է քահանաների ընտանիքներին, իսկ նրանց կապել ու բանտ է դրել. և ինքը ասպատակ սփռելով ու տարածելով ամեն կողմ՝ ամբողջ երկիրն ավերում է։ Եվ այն գունդը, որ Ատրպատականի կողմերում էր, չկարողացավ օգնության ձեռք մեկնել Միջնաշխարհին: Իսկ այնտեղ մնացած զորքը՝ փախուստ տալով այդ անօրենից՝ քաշվել է երկրի մի ծայրը և դեռևս պահում է Քրիստոսի սիրո միաբանության ուխտը ձեզ հետ։ Իսկ նրանք, ովքեր նրա հետ էին, ոմանք փախան ամեն մեկն իր տեղը, բայց ավելի բազմաթիվ են նրանք, ովքեր մոլորվեցին և հետևեցին նրա ամբարշտությանը»։

[Հայոց զորքը] խիստ շտապով չվեց այնտեղից՝ մեծ ավարով և անչափ հարստությամբ նորից Հայոց աշխարհը վերադառնալու համար. և անտրտում ուրախությամբ բարձր ձայնով երգում էին և ասում. «Գոհություն մատուցեք Տիրոջը, որովհետև նա բարի է, որովհետև նրա ողորմությունը հավիտենական է. ով ջարդեց մեծամեծ ազգերին և սպանեց հզոր իշխաններին, որովհետև նա բարի է, որովհետև նրա ողորմությունը հավիտենական է»[1]։ Եվ այս սաղմոսը մինչև

  1. Սաղմ. ՃԺԷ Հմմտ. Սաղն. ՃԼԷ 17-18: