Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/568

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Պատմականորեն, թերևս, անխուսափելի ձախ մտայնություն էր սա, որ որդեգրել էին գրական խմբակցություններից շատերր, այդ թվում և Երեքը։ Մի մտայնություն, որ կարճ ժամանակից դարձավ ՌԱՊՊ-ի` Ռուսաստանյան, ինչպես և սովետական մյուս հանրապետությունների պրոլետարական գրողների ասոցիացիաների դարշապարը և դատապարտվեց ՌԿ(բ)Կ Կենտկոմի 1925 թ. «Կուսակցության գիծը գեղարվեստական գրականության մարզում» բանաձևով և հետագա որոշումներով:

Սխալ կլիներ, անշուշտ, այդ մտայնությունը պատահականություն նկատել Չ-ի համար, քանի որ դա արտահայտվել է ոչ մեկ հոդվածում և ստեղծագործության մեջ։ Երեքի տրոհվելուց հետո մի փոքր այլ գունավորումով շարունակվել է 1924 թ. հրապարակված «Standard»-ում (տե՛ս սույն հատորում զետեղված «Ստանդարտի» ծրագիրը և գրախոսականները):

Սակայն Չ-ը շրջադարձ ապրեց ժամանակին։ 1925 թ. սեպտեմբերին «Նոյեմբեր» միության դեկլարացիայում, վկայակոչելով ՌԿ(բ)Կ Կենտկոմի բանաձևը, եզրակացնում էր. «...եթե Ռուսաստանի իրակ անության համար մեր կուսակցությունն անհրաժեշտ է համարել ՎԱՊՊ-ի խիստ անհամ բերողական գծին հակադրել ավելի մեղմ, զգուշավոր գիծ,- ապա Խորհրդային Հայաստանում այդ ավելի քան կենսական պահանջ է» («Նոյեմբեր» միության դեկլարացիան տե՛ս սույն հատորում)։

Բնորոշ է, որ Չ-ը «Նոյեմբեր» միության և Հայաստանի պրոլետարական գրողների ասոցիացիայի միջև եղած տարաձայնությունները հանգեցնում էր, ժամանակի տերմինով ասած` հեգեմոնիայի հարցին և վերաբերմունքի հարցին դեպի ուղեկիցները։ Այսինքն այն հարցերին, որոնց «Ի՞նչ պետք է լինի արդի հայ բանաստեղծությունը» հոդվածում պատասխանել էր վերը մեջբերված ձախ եզրակացությամբ։ Այժմ Չ-ի գլխավորած «Նոյեմբեր» միությունը «հեգեմոնիայի հարցում», Կենտկոմի բանաձևի հետևությամբ, ընդունում է ազատ մրցությունը, պահանջում հանդուրժողական վերաբերմունք «ուղեկիցների» (հնից եկած գրական ինտելիգենցիայի) հանդեպ:

Հայաստանի պրոլետգրողների ասոցիացիան, ըստ էության, այլ դիրքերի վրա էր կանգնած։ Ըստ որում ասոցիացիայի տեսաբանները «ուղեկից» էին համարում նաև Չ-ին, որի ստեղծագործությունները նրանց կարծիքով «մանրբուրժուական բովանդակություն ունեին» և երբեք չէին կարող լինել պրոլետարական. պրոլետարականի մենաշնորհը