Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/571

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


2. 920-ի մայիսը և 921-ի քաղաքացիական կռիվները - Ակնարկում է Մայիսյան ապստամբությունը և 1921 թ. (փետրվարի 12-ից - ապրիյի 3) քաղաքացիական կռիվները Հայաստանում:

3. Պոլսի «Ճակատամարտ»-ը միմիայն կարող է վիճել - Դաշնակցության «Ճակատամարտ» օրաթերթը հրապարակվում էր 1918 թվականից: Օրաթերթը 1922 թ., Ջենովայի կոնֆերանսի օրերին, շարունակում էր հարձակումները Սովետական Հայաստանի դեմ. այդ հարձակումներին նույն օրերին ԽՀ էջերում անդրադարձել են Ալ. Մյասնիկյանը (տե՛ս «Ինչ անուն տալ», «Որո՞նք են բուն դավադիրները», «Ո՞րն է մեր ճանապարհը»` ԽՀ 95, 110, 111 և մյուս հոդվածներր) և ուրիշ գործիչներ։

4. «Կապույտ երազ մոռացումի անձավում» - Վ. Տերյանի «Մթնշաղ» բանաստեղծության տողերից է. բնադրում` «Որպես երազ մոռացումի անձավում»։

5. Դա ժամանակակից փոքր ու մեծ քաղաքների ժխորում կորած քաղքենի ինտելիգենցիայի բանաստեղծությունն է - ժամանակին սա տարածված մտայնություն էր, էապես սխալ, որ կրկնել է Չ-ը, հանգելով ծայրահեղ եզրակացությունների, ծանոթագրվող հոդվա ծում, օրինակ, նա պնդում է, որ վերջին տարիների հայ բանաստեղծությունը «ռեակցիոն բնույթ» է ունեցել և դրա ապացույցն է Տերյանի պոեզիան:

6. Կուրսիստկաներ - նախահեղափոխական շրջանում այսպես էին անմանվում կանանց բարձրագույն դասընթացների սովորողները:

7. «Գերի է նավս անակնկալին...- Վ. Տերյանի «Սև գիշերն իջավ իր անհայտ գահից» տողով սկսվող բանաստեղծությունից է:

8. «Մախմուր Զարոյին» - Ավ. Իսահակյանի «Ալագյազի մանիների» «մարմար Զարոն» է:

9. «Հրաշք աղջիկը» - Ակնարկում է Վ. Տերյանի «Հրաշք աղջիկ» բանաստեղծությունը: