Էջ:Yeghishe Charents, Collected works, vol. 6 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 6-րդ).djvu/575

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


«Հայտարարություն Երեքի

Կուսակցական ակումբի սրահում (Ցեկայի դիմաց) շաբաթ, հուլիսի 8-ին, երեկոյան ժամը 8-ին կկայանա դասախոսություն № 1

Նյութն է` «Մեր բանաստեղծության հեռանկարները». դասախոս` Սբով:

Դասախոսությունից հետո մտքերի փոխանակության և արտասանություններ ԵՐԵՔԻ:

Մուտքը ազատ է և ձրի բոլոր քաղաքացիների համար անխտիր:

Տոմսակներ ոչոքի չեն ուղարկվում:

Երեքը»:

Առաջին երեկոյի մանրամասնությունները տե՛ս ԽՀ № 152-ում տպված «Երեքը» գրակ. գրուպայի երեկոն» հաղորդման մեջ և Գ. Աբովի հուշերում («Հիշողություններ Ե. Չարենցի մասին», Երևան, 1961, էջ 122—125):

Հուլիսի 20-ին տեղի է ունենում երկրորդ երեկոն: ԽՀ № 159-ում զետեղված հայտարարությունը նույնն էր, միայն թե` «Նյութն է` «Վ. Տերյանը», դասախոս` Ե. Չարենց» (զեկուցման հաղորդումը տե՛ս սույն հատորում)։

Հուլիսի 23-ին Երեքը դարձյալ Երևանում տալիս է շեփորահանդես (տե՛ս ԽՀ № 166)։ Երեքի ելույթները օգոստոսի կեսերին կրկնվում են Ալեքսանդրապոլում (Ալեքսանդրապոլի ելույթների վերաբերյալ Գ. Մահարու «Խոհեր Գյումրու մասին» ակնարկից վկայություններ են բերված սույն հատորում զետեղված «Եղիշե Չարենցը Վահան Տերյանի մասին» հաղորդման ծանոթադրություններում):

Սակայն, այս ընթացքում, թերևս Երեքի առաջին իսկ ելույթի օրից, տարաձայնություններ են սկսվում Երեքի միջև։ Սկզբում Չ-ի և Վշտունու, որ Աբովը իր հուշերում համարում է «ոչ սկզբունքային» (տե՛ս նույն գրքում, էջ 127)։ Չ-ն ու Աբովը մեկնում են Մոսկվա (1922 թ. օգոստոսի վերջերին) և հենց Մոսկվայում էլ տրոհվում են նաև Երեքից մնացած այս երկուսը։ Այնուհետև Չ-ը խիստ գրախոսական է գրում Աբովի «Դանակը բկին» գրքի, Աբովը` Չ-ի «Կապկազի» մասին («Չարենցի նոր գործը»- ՊՌ, 1923, № 12, էջ 25 — 27), և նրանց հարաբերությունները սառչում են:

1922 թ. դեկտեմբերին Վշտունին նախաձեռնում է «Մուրճն» ու Պրոլետարական ցրողների ասոցիացիան, որոնք քննադատության կրակի տակ են առնում Չ-ի ստեղծադործությունները: Չ-ը պատասխանում է. նրանց հարաբերությունները վատանում են: