Էջ:Yeghishe Charents, Colleced works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որ քո կույս հոգին իմի հետ ցավի․.․
50 Ու ես չեմ հիշում, թե ի՞նչպես մի օր —
Օտար, անմեկին —
Ես քեզ կորցրի նոր կյանքի շեմքին․..

Չէ՛, դու գնացիր, չգիտեմ թե ուր։
Ես էլ գնացի։ Իհարկե, այնտեղ,
55 Ուր ապրել ես դու երկար ժամանակ —
Ապրել չէ՛ր լինի։—
Չէ՜ր լինի տեսնել լույսերը ձեր տան,
Չէր լինի տեսնել լայն փողոցը ձեր,
Որ մինչև գմա ես չեմ մոռացել․..

60 Թողնենք, ախ, ի՞նչ հոգ․
Չէ՞ որ չգիտե, չգիտե ոչ-ոք,
Թե ինչո՞ւ կյանքում այսպես է եղել․—
Սերը մեզ համար — արցունք ու արյուն,
Սերը մեզ համար մահվան գին ունի,
65 Իսկ կնոջ համար — հրճվանքի գինի․..

Այս անքուն, անքուն ու լուռ գիշերին
Ա՛խ, էլ չեմ ուզում վերհիշել կրկին
Անցյալը անմիտ ու անմխիթար․
Էլ ինչո՞ւ ես դու գալիս անդադար
70 Եվ ուշ գիշերով փորել ես ուզում
Իմ հոգին տկար․..

Դրա համա՞ր ես դու այստեղ եկել
Օ, նենգոտ տեսիլ․.․
Ուզո՞ւմ ես հոգուս վերքերը պեղել,
75 Որի գանձերը չուզեցի՛ր տեսնել․..