Էջ:Yeghishe Charents, Colleced works, vol. 1 (Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1

Երազում եմ այն Երկիրը հեռավոր,
Ուր մարմինը՛, սեգ մարմինը ու հոգին՝
Աննյութացա՜ծ ու նյութացա՜ծ, լուսավոր՝
Ողջակիզվեն Արևի մեջ, քույր իմ, կին։

5 Ու միանա՜ն սեգ մարմի՜նը ու հոգի՜ն․.․
Ու չլինի՜, ու չլինի՜ դու ու ես։
Աննյութացած — դու մարմնանաս — ու կրկին
Հրա՛շք դառնաս՝ անդունդները արևես․..

10 Եվ երբ կանչեմ — դու գրկիս մեջ արևից
Ու տարփանքի՜ց, տառապանքի՜ց շիկացած —
Գրկես թևե՜րս մանկական ու անբիծ —
Ախ, կի՜ն — ցնորք, քո՜ւյր, Շամիրամ ու Աստվա՜ծ։