70
Երբ հասկացա, որ աշխարհում դու չկաս,
Բայց երազի ուղիներով հեռավոր
Դու մի գիշեր պիտի իջնե՜ս, պիտի գամ
Հավատացի, որ կտեսնեմ քեզ մի օր
Ու կլինես դու իմ անբիծ հարսնացուն 75
Արևների նման պայծառ, լուսավոր,
Ճաճանչների նման Վահագն Աստըծու։
Աներևո՛ւյթ, կապուտաչյա սիրուհիս,—
Գիշերների տխրության մեջ լուսընկա
Սիրտս տալով շշուկներին անհունի 80
Ես մեն֊մենակ լույս ճամփաներդ ընկա...
V
Որոնումիս ճանապարհին անծանոթ
Չհոգնեցի չհոգնեցի ես երբեք։
Այրում էր իմ սիրտը հեռու մի կարոտ,
Կանչում էր լույս հեռուներդ անեզերք։ 85
Գնո՜ւմ էի գիշերային իմ ճամփով
Ես միայնակ ու տրտում։
Միայն կարոտս էր հեքիաթում հոգեթով
Երազանքներ անպատում։
Ու լուսընկա ուղիներում անանուն— 90
Կարոտակեզ, սիրակեզ,
Անբառ սիրով ու կարոտով մի անհուն —
Քեզ սպասում էի ես։
VI
Ու լուռ էր այնպես։ Հեռու֊հեռևում
Մի հազարամյա վանք էր երևում։ 95
Փայլում էր ոսկին հնամյա խաչի —
Եվ ես կանգ առա նրա առաջին։